Մայիսի 27-ը հանրապետությունում հայտարարված է <<Համապետական շաբաթօրյակի>> օր: Արթիկի համայնքապետարանը շաբաթօրյակի անցկացման համար կոչ է անում իր համաքաղաքացիներին ակտիվորեն մասնակցել շաբաթօրյա սանիտարական աշխատանքներին: Հանձնարարականներ ստանալու, մաքրման համար անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար կարող եք դիմել Արթիկի համայնքապետարան կամ զանգահարել 0244 5 20 21 հեռախոսահամարին: