Հայտարարություն
Հարգելի՛ քաղաքացիներ, քաղաքը մաքուր պահելու համար <<Կոմունալ տնտեսության>> կողմից կատարվող աղբահանության աշխատանքներից բացի անհրաժեշտ է նաև ձեզանից յուրաքանչյուրի սրտացավ վերաբերմունքը քաղաքի մաքրության պահպանության հարցում: Այդ իսկ պատճառով խնդրում ենք ձեզ.
- Աղբը թափել միայն աղբահանության համար հատկացված աղբարկղերում.
- Աղբարկղերի մեջ թափել միայն կենցաղային աղբը`կուտակած պոլիէթիլենային կամ թղթե տոպրակների մեջ.
- Աղբարկղերը նախատեսված են միայն կենցաղային աղբի համար, շինարարական և այլ տեսակի աղբի ծանրությունից աղբարկղերը արագ դեֆորմանում են և դառնում ոչ պիտանի.
- Շինարարական աղբի տարհանման համար զանգահարել 094 50 84 13 հեռախոսահամարին:
- Սույն կանոնակարգին չենթարկվող քաղաքացիները կտուգանվեն օրենքով սահմանված կարգով ու չափով՝ սկսած 20 000 ՀՀ դրամից:
Միևնույն ժամանակ տեղեկացվում է Արթիկի տարածաշրջանի համայնքների ղեկավարներին ու բնակիչներին իրենց համայնքներից տարհանված կենցաղային աղբն առանց թույլտվության չթափել Արթիկի աղբանոցներում, հակառակ դեպքում աղբ թափող մեքենաների վարորդները ևս կտուգանվեն օրենքով սահմանված կարգով՝ 200 000 ՀՀ դրամի չափով:
Հարգանքներով՝ Արթիկի համայնքապետարան