29.03.24
Արթիկ քաղաքում կատարվել են կուտակված կենցաղային աղբի և շինարարական թափոնների մաքրման աշխատանքներ
|
❗️Արթիկ քաղաքի Տոնականյան փողոցում և Տոնականյան 28 շենքի բակային հատվածում <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ն իրականացրել է կուտակված կենցաղային աղբի և շինարարական թափոնների մաքրման աշխատանքներ։ Բնակչությանը հորդորում ենք խնամքով վերաբերվել մաքրությանը, չնախատեսված վայրերում աղբը չնետել` խուսափելու համար օրենքով նախատեսված տույժերից և տուգանքներից։
|
|
27.03.24
Արթիկ համայնքին տրամադրվել է տեխնիկա-սարքավորումների հերթական խմբաքանակը
|
Մարտի 20-ին և 27-ին ՀՀ Կառավարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Համաշխարհային բանկի, Արթիկ համայնքի համաֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման բաղադրիչ - 2 ծրագրի շրջանակում Արթիկ համայնքը ձեռք է բերել մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր և երկու բազմաֆունկցիոնալ մինի ամբարձիչ, որոնք արդեն Արթիկում են։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը կարևորել է տեխնիկաների ձեռքբերումը` հավելելով, որ դրանք էականորեն կբարելավեն մատուցվող կոմունալ ծառայությունների որակը։ Ծրագիրը շարունակական է, և Արթիկ համայնքին տրամադրվելու է ևս մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր։
|
|
27.03.24
Թատրոնի միջազգային օրը Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում
|
2024 թվականի մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, <<Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ում Մանկական օրինակելի թատրոն թատերախումբը բեմադրել է Մուշեղ Իշխանի <<Կիլիկիո արքան>> դրաման։ Թատերախմբի յուրաքանչյուր ներկայացում սպասված է հանդիսատեսի կողմից, իսկ գեղեցիկ և արտիստիկ խաղը հիացմունք է պատճառում թատերասերներին։ Ներկայացման ավարտին <<Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Հարությունյանը շնորհավորել է հանդիսատեսին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, իսկ Մանկական օրինակելի թատրոն թատերախմբին` մաղթել նոր բեմեր և բարձունքներ թատերական արվեստում։
|
|
25.03.24
Պեմզաշենի արվեստի դպրոցի սանը երաժշտական մրցույթ-փառատոնում գրավել է երկրորդ պատվավոր տեղը
|
🎶 Մարտի 25-ին Երևանում կայացել է <<Art music>> արվեստի միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցել է նաև <<Պեմզաշենի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի դուդուկի բաժնի սան Արտյոմ Մնացականյանը։ 🥈Արտյոմը հանդես է եկել գեղեցիկ երաժշտական կատարումով` գրավելով երկրորդ պատվավոր տեղը, արժանանալով մեդալի և պատվոգրի։ Արտյոմի ուսուցիչն է Մկրտիչ Հարությունյանը, ձայնակցողը` Վազգեն Ենգոյանը, դհոլահարը` Հովհաննես Ենգոյանը։
|
|
24.03.24
Ավտոսպորտում հայտնի Ասպուրակ Չոփիկյանը Երևանում կայացած առաջնությունում գրավել է առաջին տեղը
|
Մարտի 24-ին Երևանում կայացել է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի կազմակերպած <<Ձևավոր վարում էկո 2024>> առաջնության առաջին փուլը։ Առաջնությանն Արթիկ համայնքից մասնակցել է ավտոսպորտում բազմաթիվ մրցաշարերի մասնակցած և հաղթական տեղեր գրաված Ասպուրակ Չոփիկյանը։ Այսօր ևս Ասպուրակը հաղթել է` գրավելով առաջին տեղը, Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի կողմից արժանանալով մեդալի, գավաթի և դիպլոմի, ուրախություն պատճառելով ավտոսպորտի երկրպագուներին։
|
|
23.03.24
Բուսաբուծության աջակցության ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին և
ընդգրկելու է ՀՀ ամբողջ տարածքը
|
🌱 Բուսաբուծության աջակցության ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին ևընդգրկելու է ՀՀ ամբողջ տարածքը։ Ըստ մարզերի խթանվում է գարնանացան հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի(առվույտ, կորնգան) հավաստագրված սերմերով մշակության իրականացումը։Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա` հացահատիկային(գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների ...
Մանրամասն |
|
21.03.24
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
|
Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են եղել համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները։ Բնակիչները համայնքի ղեկավարին են դիմել բնակարանային, աշխատանքային, դրամական աջակցության հատկացման և անձնական խնդիրներով: Համայնքի ղեկավարը լսել է քաղաքացիներին` վստահեցնելով, որ լիազորությունների շրջանակում կաջակցի նրանց։ Մի շարք հարցերի տեղում պարզաբանումներ են տրվել, որոշ խնդիրների լուծման համար ոլորտային պատասխանատուները ստացել են հանձնարականներ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |