Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 281
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.04.24 Դրվագներ` <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից

🌳<<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից` ծառերի գարնանային էտ, ջրում, պարարտացում։
Ծառերի էտն ընթանում է փողոցների հարակից հատվածներում։ Զուգահեռաբար կազմակերպվում է նաև ճյուղերի տեսակավորում և տեղափոխում:

12.04.24 Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի հրավեր

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով` 2024 թվականի ապրիլի 19-ին` ժամը 15:00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք.Արթիկ, Ազատության հրապարակ 1) հրավիրվում է Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստը:

11.04.24 Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են եղել համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները։
Բնակիչները համայնքի ղեկավարին են դիմել բնակարանային, աշխատանքային,
դրամական աջակցության տրամադրման և անձնական խնդիրներով:
Համայնքի ղեկավարը լսել է քաղաքացիներին` վստահեցնելով, որ լիազորությունների շրջանակում կաջակցի նրանց։
Մի շարք հարցերի տեղում պարզաբանումներ են տրվել, որոշ խնդիրների լուծման համար ոլորտային պատասխանատուները ստացել են հանձնարարականներ։

10.04.24 <<Արթիկի մարզահամալիր>> ՀՈԱԿ-ի բռնցքամարտիկները Գյումրիում կայացած բաց առաջնությունում գրավել են հաղթական տեղեր

🥊Ապրիլի 4-ից 7-ը Գյումրիում կայացել է բռնցքամարտի բաց առաջնություն։ Մրցաշարին մասնակցել են նաև <<Արթիկի մարզահամալիր>> ՀՈԱԿ-ի բռնցքամարտիկները։
🥇🥈Մեր մարզիկներից Տարոն Ափոյանը, Նարեկ Քերոբյանը, Սամսոն Խաչատրյանը և Տիգրան Ալոյանը գրավել են առաջին տեղը, իսկ Սեյրան Հարոյանը և Գոռ Ասատրյանը` երկրորդ։
Տղաների մարզիչներն են` Ռուբեն Առաքելյանը, Գոռ Ստեփանյանը և Նարեկ Մաթևոսյանը։

10.04.24 Կենցաղային աղբի և շինարարական թափոնների մաքրման աշխատանքներն Արթիկ համայնքում շարունակվում են

❗️Կենցաղային աղբի և շինարարական թափոնների մաքրման աշխատանքներն Արթիկ համայնքում շարունակվում են։
Այսօր Արթիկ քաղաքի Անկախության փողոցի 2-րդ նրբանցքում <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ն իրականացրել է կուտակված կենցաղային աղբի և շինարարական թափոնների մաքրման աշխատանքներ, իսկ Անկախության փողոցի երկայնքով կատարվել են սանիտարական մաքրման շինարարական աշխատանքներից հետո կուտակված թափոնների մաքրման աշխատանքներ։
❗️Բնակչությանը հորդորում ենք խնամքով վերաբերվել մաքրությանը, չնախատեսված վայրերում աղբը չնետել` խուսափելու համար օրենքով նախատեսված տույժերից և տուգանքներից։
❗️Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և կատարվելու են ինչպես Արթիկ քաղաքում, այնպես էլ համայնքի գյուղերում։

08.04.24 Արթիկ քաղաքի Թումանյան փողոցում կատարվել են կենցաղային աղբի և շինարարական թափոնների մաքրման աշխատանքներ

Արթիկ քաղաքի Թումանյան փողոցում` Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցի դիմաց, <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ն իրականացրել է կուտակված կենցաղային աղբի և շինարարական թափոնների մաքրման աշխատանքներ։
Բնակչությանը հորդորում ենք խնամքով վերաբերվել մաքրությանը, չնախատեսված վայրերում աղբը չնետել` խուսափելու համար օրենքով նախատեսված տույժերից և տուգանքներից։

07.04.24 ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ մայրեր, կանայք, քույրեր և աղջիկներ.Շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։Մեր երկրում ձևավորված ավանդույթի համաձայն` գարնանը նշվում է կանանց միամսյակը, սակայն ապրիլի 7-ի խորհուրդն առանձնահատուկ է. այսօր մեծարանքի ենք արժանացնում մայրությունն ու մայրության բերկրանքը` որպես կյանքի ու երջանկության անսպառ աղբյուր: Մեր ազգային նկարագրի անկյունաքարերից մեկը եղել է, կա և լինելու է հայ ընտանիքում մոր հանդեպ տածած սերն ու նվիրվածությունը: Հայ կինն իր առաքինությամբ, իմաստությամբ մշտապես անգնահատելի դեր է ունեցել ընտանիքում և հասարակության մեջ` պահպանելով դարերով ձևավորված ավանդույթները և ազգային արժեքները։ Միայն ամուր ընտանիքը, սերն ու հավատն են կերտում մեր երկրի, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստ 20/03/2024 թվական մաս 2
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 31/01/2024 թ
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 31/01/2024 թ
Արթիկ համայնքի ավագանու հերթական նստաշրջանի վերջին
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթակա
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 21/07/2023 թ
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 10/07/2023 թ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ
Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 22/03/2022
 07.03.22 Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջա
08/02/2022թ.  Արթիկի ավագանու առաջին  նստաշրջանի հ
Արթիկ  համայնքի ավագանու արտահերթ  նիստ 24/01/2022
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 30/12/2021 թ
Արթիկ համայնքի 2022թ բյուջեի նախագծի հանրային քննա
Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի երդման արա
Ավագանու նիստ - 03.04.2018
Ավագանու նիստ - 19.03.2018
Ավագանու նիստ 25.01.2018թ.
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ Ն
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱ
Արթիկի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 2
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 28/11/2022 Թ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 22/12/2022 Թ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 20/01/2023 Թ
Ավագանու  նիստ 02.08.2018թ.
Ավագանու  նիստ 01.10.2018թ.
Ավագանու  նիստ 06.12.2018թ.
Ավագանու  նիստ 17.12.2018թ.
Ավագանու  նիստ 21.12.2018թ.
Ավագանու  նիստ 15.03.2019թ.
Արթիկի ավագանու հերթական նիստ: 30.07.2019թ
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 10.10.2019թ
2020 թվականի բյուջեի հանրային քննարկում, Արթիկ
Արթիկի ավագանու նիստ, 23.01.2020թ.
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 27. 03. 2020թ.
Արթիկի ավագանու նիստ 08 12 2020թ
Արթիկի ավագանու նիստ 23/12/2020թվական, մաս 1
Ավագանու արտահերթ նիստ 16.02.2021 թվական
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 15/04/2021 թվական
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 18/06/2021 թվական
Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի արտահերթ նիստ
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 11/08/2023 թ
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթակա
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթակա
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 14/12/2023 թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner