23.04.24
Ապրիլի 24-ին անցկացվելիք միջոցառումների ժամանակացույց
|
Ապրիլի 24-ին ️Արթիկի համայնքապետարանը կազմակերպում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ հետևյալ ժամանակացույցով` ✔10։00 - քայլերթ Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցից` զորամասի դիմացից, դեպի Բարեկամության այգի, ✔10:15 - ծաղիկների խոնարհման արարողություն Արթիկի Բարեկամության այգում տեղադրված Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշախաչքարի մոտ, ✔10:45 - <<Հայի վերքը>> խորագրով միջոցառում` նվիրված Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցին <<Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տուն>> ՀՈԱԿ-ում, ✔️13։00-ին Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում բեմադրվելու է Մուշեղ Իշխանւ <<Կիլիկիո արքան>> ներկայացումը։ 🌐Աղբյուրը`👉www.artik.am
|
|
23.04.24
Ապրիլի 23-ին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է Արթիկ համայնք
|
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ աշխատանքային այցով այսօր Արթիկ համայնքում է եղել։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի ուղեկցությամբ մարզպետն այցելել է <<Վարդաքարի միջնակարգ դպրոց>>, շրջել և ծանոթացել պայմաններին, լսել նրանց մտահոգությունները։ Այժմ ընթացքի մեջ են դպրոցին հարակից հատվածի ճանապարհի կառուցման աշխատանքները՝ Տ-7-53, Հ-21/ (Նոր Կյանք) – Փանիկ - Արևշատ - /Հ-21/ (Մեծ Մանթաշ) ավտոճանապարհի կմ0+000 - կմ12+800 ծրագրով, 12.8 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհը միմյանց է կապում տարածաշրջանի 6 բնակավայրեր` Նոր Կյանք‚ Վարդաքար‚ Փանիկ‚ Գետափ‚ Արևշատ‚ Մեծ Մանթաշ։ Ներկա պահին ...
Մանրամասն |
|
22.04.24
Վերանորոգման և մաքրման աշխատանքներ Արթիկ քաղաքի Բարեկամության այգում
|
Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան` ապրիլի 24-ին ընդառաջ, վերանորոգվել են Արթիկ քաղաքի Բարեկամության այգու ցանկապատը և մուտքի աստիճանները, այգին բարեկարգվել և մաքրվել է, հարակից հատվածներում կատարվել են կուտակված կենցաղային աղբի և շինարարական թափոնների մաքրման աշխատանքներ։
|
|
19.04.24
Ապրիլի 19-ին տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստը
|
2024 թվականի ապրիլի 19-ին Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստը, որը վարել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը:Օրակարգում ընդգրկված է եղել 18 նախագիծ։ Հիմնական զեկուցողներն են եղել Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Էմմա Յայլոյանը, քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Արկադի Գրիգորյանը, աշխատակազմի գլխավոր մասնագետ-սոցաշխատող Հերմինե Սահակյանը, աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբան Տաթևիկ Աղաքարյանը, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետ Արայիկ Հարությունյանը։Օրակարգի բոլոր նախագծերը նախօրոք քննարկվել ...
Մանրամասն |
|
17.04.24
Դրվագներ` <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից
|
✅️<< Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից` ✔️Ծառերի ջրում և պարարտացում Արթիկ քաղաքում, ✔️Ոռոգման ցանցի անցկացում Մեծ Մանթաշ գյուղում, ✔️Խմելու ջրագծերի նորոգում և հարակից դետալների փոխարինում Փոքր Մանթաշ և Արևշատ գյուղերում։ Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և կատարվելու են ինչպես Արթիկ քաղաքում, այնպես էլ համայնքի բոլոր գյուղերում։
|
|
16.04.24
Դրվագներ` <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից
|
🚜<< Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից` ✔️Ծառերի գարնանային էտ Արթիկ քաղաքում, ✔️Հեղեղատարի մաքրում Սարատակ գյուղում։ Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և կատարվելու են ինչպես Արթիկ քաղաքում, այնպես էլ համայնքի բոլոր գյուղերում։
|
|
14.04.24
Դրվագներ` <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից
|
🌳<<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից` ծառերի գարնանային էտ, ջրում, պարարտացում։ Ծառերի էտն ընթանում է փողոցների հարակից հատվածներում։ Զուգահեռաբար կազմակերպվում է նաև ճյուղերի տեսակավորում և տեղափոխում:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |