19.04.24
Ապրիլի 19-ին տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստը
|
2024 թվականի ապրիլի 19-ին Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստը, որը վարել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը:Օրակարգում ընդգրկված է եղել 18 նախագիծ։ Հիմնական զեկուցողներն են եղել Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Էմմա Յայլոյանը, քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Արկադի Գրիգորյանը, աշխատակազմի գլխավոր մասնագետ-սոցաշխատող Հերմինե Սահակյանը, աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբան Տաթևիկ Աղաքարյանը, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետ Արայիկ Հարությունյանը։Օրակարգի բոլոր նախագծերը նախօրոք քննարկվել ...
Մանրամասն |
|
17.04.24
Դրվագներ` <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից
|
✅️<< Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից` ✔️Ծառերի ջրում և պարարտացում Արթիկ քաղաքում, ✔️Ոռոգման ցանցի անցկացում Մեծ Մանթաշ գյուղում, ✔️Խմելու ջրագծերի նորոգում և հարակից դետալների փոխարինում Փոքր Մանթաշ և Արևշատ գյուղերում։ Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և կատարվելու են ինչպես Արթիկ քաղաքում, այնպես էլ համայնքի բոլոր գյուղերում։
|
|
16.04.24
Դրվագներ` <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից
|
🚜<< Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից` ✔️Ծառերի գարնանային էտ Արթիկ քաղաքում, ✔️Հեղեղատարի մաքրում Սարատակ գյուղում։ Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և կատարվելու են ինչպես Արթիկ քաղաքում, այնպես էլ համայնքի բոլոր գյուղերում։
|
|
14.04.24
Դրվագներ` <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից
|
🌳<<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից` ծառերի գարնանային էտ, ջրում, պարարտացում։ Ծառերի էտն ընթանում է փողոցների հարակից հատվածներում։ Զուգահեռաբար կազմակերպվում է նաև ճյուղերի տեսակավորում և տեղափոխում:
|
|
12.04.24
Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի հրավեր
|
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով` 2024 թվականի ապրիլի 19-ին` ժամը 15:00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք.Արթիկ, Ազատության հրապարակ 1) հրավիրվում է Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստը:
|
|
11.04.24
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
|
Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են եղել համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները։ Բնակիչները համայնքի ղեկավարին են դիմել բնակարանային, աշխատանքային, դրամական աջակցության տրամադրման և անձնական խնդիրներով: Համայնքի ղեկավարը լսել է քաղաքացիներին` վստահեցնելով, որ լիազորությունների շրջանակում կաջակցի նրանց։ Մի շարք հարցերի տեղում պարզաբանումներ են տրվել, որոշ խնդիրների լուծման համար ոլորտային պատասխանատուները ստացել են հանձնարարականներ։
|
|
10.04.24
<<Արթիկի մարզահամալիր>> ՀՈԱԿ-ի բռնցքամարտիկները Գյումրիում կայացած բաց առաջնությունում գրավել են հաղթական տեղեր
|
🥊Ապրիլի 4-ից 7-ը Գյումրիում կայացել է բռնցքամարտի բաց առաջնություն։ Մրցաշարին մասնակցել են նաև <<Արթիկի մարզահամալիր>> ՀՈԱԿ-ի բռնցքամարտիկները։ 🥇🥈Մեր մարզիկներից Տարոն Ափոյանը, Նարեկ Քերոբյանը, Սամսոն Խաչատրյանը և Տիգրան Ալոյանը գրավել են առաջին տեղը, իսկ Սեյրան Հարոյանը և Գոռ Ասատրյանը` երկրորդ։ Տղաների մարզիչներն են` Ռուբեն Առաքելյանը, Գոռ Ստեփանյանը և Նարեկ Մաթևոսյանը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |