Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասին 1-ն կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ,3-րդ մասերով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020թվականի հուլիսի 09-ի թիվ 36-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերևի մասում «36-Ն» -ի փոխարեն գրել «36-Ա»:
2) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ կերպ՝ «Արթիկի արևային էլեկտրոկայան» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու, կանոնադրական կապիտալը և կանոնադրությունը հաստատելու մասին:
3)Որոշման նախաբանից հանել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի հղումը
4) Ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ն կետը:
5) Որոշման 2-րդ կետում «ստեղծել» բառը փոխարինել «հիմնադրել» բառով:
6) Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ կերպ. «Արթիկի Արևային էլեկտրոկայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 100.000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որը կազմում է 10 (տասը) հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10.000 (տասը հազար)Հայաստանի Հանրապետության դրամ:Բոլոր 10 (տասը) բաժնետոմսերը տեղաբաշխված են բաժնետերերի միջև և լրիվ վճարված են նրանց կողմից»:
1) <<Արթիկի արևային էլեկտրակայան» փակ բաժնետիրականընկերության բաժնետերերի խորհրդի անդամներ ընտրել՝
ա. Արտակ Մանվելի Գրիգորյան - խորհրդի նախագահ
բ. Ռոբերտ Ռուբենի Իգիթյան- խորհրդի անդամ
գ. Տաթևիկ Թաթուլի Աղաքարյան - խորհրդի անդամ
դ. Ոսկան Հովհաննեսի Վարդանյան - խորհրդի անդամ
ե. Հարություն Հովհաննեսի Հակոբյան - խորհրդի անդամ
2) <<Արթիկի արևային էլեկտրակայան» փակ բաժնետիրականընկերության վերստուգող հանձնաժողովի կազմում ընտրել 3 /երեք հոգի/՝
ա. Մարիամ Սեյրանի Փանոյան –հանձնաժողովի նախագահ
բ. Ռաֆիկ Գառնիկի Ղուլիջօղլյան- հանձնաժողովի անդամ
գ. Հովհաննես Գևորգի Կարախանյան- հանձնաժողովի անդամ
7) Ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ և 6-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 8 անդամներ՝