Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետությանօրենքի 35-րդհոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետությանկառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող hողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 2-րդ մասով և հիմք ընդունելով քաղաքացի Վարսենիկ Կուրղինյանի 01 նոյեմբերի 2018 թվականի N 2544 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վարսենիկ Մնացականի Կուրղինյանին պատկանող 16 հունիսի 2008 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով (N 2324551) փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Բաղրամյան փողոց 6/3 հասցեում գտնվող հողամասի զբաղեցրած 0,0110հա մակերեսով հողատարածքին և 04 նոյեմբերի 2011 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով (N 2837782) փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Բաղրամյան փողոց 6/5 հասցեում գտնվող հողամասի զբաղեցրած 0,0030հա մակերեսով հողատարածքին կից16 ապրիլի 2019 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով (N 16042019-08-0039) փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Բաղրամյան փողոց 6/12 հասցեում գտնվող 08-002-0057-0142 կադաստրային ծածկագրով 0,00053 հա մակերեսով հողատարածքը ուղղակի վաճառքով վաճառելու իրեն:
2.Պարտավորեցնել քաղաքացուն` համայնքապետարանի հետ կնքել հողի օտարման պայմանագիր, որի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարել քաղաքացու հաշվին: