Արթիկ համայնքի <<Գրիգներս>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տնօրեն՝ Ներսես Վարդանյանը դիմում է ներկայացրել շինաքարի արտադրությունը ընդլայնելու նպատակով 10,31042 հա մակերեսով հողատարածքը, լքված հանքերի տարածքից վարձակալությամբ տրամադրելու մասին և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 12 ապրիլի 2001 թվականի N 286 որոշման 44-րդ կետի ը ենթակետը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ է՝
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից, <<Գրիգներս>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հատկացնել Տուֆագործների փողոց 105 հասցեում, 08-002-0256-0015 կադաստրային ծածկագրով (սեփականության վկայական N 20072020-08-0014) գտնվող 10,31042 հա մակերեսով լքված հանքի տարածքը 25 տարի ժամկետով շինաքարի արտադրություն կազմակերպելու համար:
2. Սահմանել վարձակալական վճար տարեկան 1,0 հա–ի համար 31680 (երեսունմեկ հազար վեց հարյուր ութանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 9 անդամներ՝