Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Աճուրդային եղանակով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնքի, Շիրակացու փողոց 5/1 հասցեում գտնվող 0,01819 հա մակերեսով հողատարածքը` /կադաստրային ծածկագիր 08-002-0076-0024/ բնակելի տուն կառուցելու համար:
2.Օտարման մեկնարկային գին հաստատել 1քմ-ի համար` 528 (հինգ հարյուր քսան ութ) Հայաստանի Հանրապետության դրամ:
|