Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի<<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 60-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները
1) Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ բաժնի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> (4511) հոդվածում գրված <<40835000 քառասուն միլիոն ութ հարյուր երեսունհինգ հազար >> դրամ թիվը և բառերը փոխարինել <<41335000 քառասունմեկ միլիոն երեք հարյուր երեսունհինգ հազար >> դրամ թվով և բառերով, /<<Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն/ :
2) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բաժնի
ա. <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> (4269) հոդվածում գրված <<0 զրո>> դրամ թիվը և բառը փոխարինել <<498000 չորս հարյուր իննսունութ հազար >>դրամ թվով և բառերով :
բ. <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> (4239) հոդվածում գրված <<0 զրո>> դրամ թիվը և բառը փոխարինել <<600000 վեց հարյուր հազար>> դրամ թվով և բառերով:
3) Արտադպրոցական դաստիարակություն բաժնի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> (4511) հոդվածում գրված <<147521000 մեկ հարյուր քառասունյոթ միլիոն հինգ հարյուր քսանմեկ հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<148511000 մեկ հարյուր քառասունութ միլիոն հինգ հարյուր տասնմեկ հազար >> դրամ թվով և բառերով, /<<Արթիկի գեղագիտական դաստիարակության կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն/ :
4) ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ բաժնի <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<82 706900 ութսուներկու միլիոն յոթ հարյուր վեց հազար ինը հարյուր>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<80118900 ութսուն միլիոն մեկ հարյուր տասնութ հազար ինը հարյուր >> դրամ թվով և բառերով: