Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 28-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՐԻԿ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ 10/21 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՍՏԻՃԱՆԱՀԱՐԹԱԿԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արթիկ համայնքի բնակիչ Հայկ Հակոբյանի կողմիցԲաղրամյան փողոց 10/21  հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ կառուցված աստիճանահարթակի նկատմամբ Արթիկ համայնքի սեփականության իրավունքի ճանաչումը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 26052020-08-0013 վկայական), Արթիկ համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ աստիճանահարթակը  եվ դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած հողամասը 10(տաս) տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել Հայկ Հակոբյանին:     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1.1 մասով, 81-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետի և 35-րդ կետի զ) ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով Արթիկի քաղաքային համայնքիքաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման)  փաստաթղթերը, հաշվի առնելով, որ տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա և Արթիկքաղաքիհողերիտարածագնահատման 1-ինգոտում՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին          

                                                                   ՈՐՈՇՈՒՄ  Է`

   1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Բաղրամյան փողոց 10/21 հասցեում ինքնակամ կառուցված 17.84քմ մակերեսով աստիճանահարթակը  և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ համապատասխան 20,07քմ մակերեսով հողամասը 10(տաս) տարի ժամկետով՝վարձակալության իրավունքով, Հայկ Հակոբյանին տրամադրելուառաջարկությանը:

   2.Սույն որոշման 1-ին կետում նշված աստիճանահարթակի և հողամասի վարձակալության  տարեկան վարձավճարի չափ սահմանել՝ 1քմ-ի համար 1000 Հայաստանի Հանրապետության դրամ՝ ընդհանուր 20070,00 (քսան հազար յոթանասուն)Հայաստանի Հանրապետության դրամ:

  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner