Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 184-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հուլիսի 2020 թվականի N 184-Ա

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ 10/21 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՍՏԻՃԱՆԱՀԱՐԹԱԿԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԿ ԵՐՋԱՆԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արթիկ համայնքի բնակիչ Հայկ ՀակոբյանըԲաղրամյան փողոց 10/21  հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ կառուցել է աստիճանահարթակ,որի նկատմամբ ճանաչվել է Արթիկ համայնքի սեփականության իրավունքը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 26052020-08-0013 վկայական),Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1.1 մասով, 81-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետի և 35-րդ կետի զ) ենթակետի պահանջներով, հաշվի առնելով, որ տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա,Արթիկքաղաքիհողերիտարածագնահատման 1-ինգոտում և հիմք ընդունելով Արթիկի քաղաքային համայնքիքաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման)  փաստաթղթերը ու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020թվականի հունիսի 18-ի N28-Ա որոշումը

                                                                  

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող Բաղրամյան փողոց 10/21 հասցեում ինքնակամ կառուցված 17.84քմ մակերեսով աստիճանահարթակը  եվ դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ համապատասխան 20,07քմ մակերեսով հողամասը 10(տաս) տարի ժամկետով՝վարձակալության իրավունքով, տրամադրել Հայկ Հակոբյանին:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված աստիճանահարթակի և հողամասի վարձակալության  տարեկան վարձավճարի չափ սահմանել՝ 1քմ-ի համար 1000 դրամ՝ ընդհանուր 20070,00 (քսան հազար յոթանասուն դրամ)Հայաստանի Հանրապետության դրամ:

3. ՀայաստանիՀանրապետությանօրենսդրությամբսահմանվածկարգով Հայկ Հակոբյանի հետ կնքել հողի վարձակալության պայմանագիր, որից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման հաջորդող օրվանից:

   


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner