Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետոության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 693-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Արթիկի համայնքապետարանի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության միջև 2005թվականի հոկտեմբերի 18-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման մասին պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին Որոշում է
Տալ համաձայնություն «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված (հիմք՝ վկայական թիվ 1272959, տրված կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 07.11.2005թ.) Արթիկ համայնքի Շինարարների փողոց թիվ 7 հասցեում գտնվող մսուր մանկապարտեզի արևմտյան մասնաշենքի 127.8 քմ. ներքին մակերեսով տարածքը «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով մինչև 2030թվականը հանձնելու վերաբերյալ՝ ընտանիքների և երեխաների աջակցության կենտրոն օգտագործելու նպատակով (համաձայն ներկայացված հատակագծի՝ Հավելված 1) |