Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 411-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2019 թվականի N 411-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ Ե. ՉԱՐԵՆՑ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3/1-3/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԹՈՐԳՈՄ ՄՈՒՇԵՂԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԻՆՔՆԱԿԱՄ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ԴՌԱՆ, ԲԱՑՎԱԾ ԴՌԱՆ ՈՒ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի  Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի թիվ 912-ն որոշման 8.1-րդ  կետով և ԹորգոմՄուշեղիՄկրտչյանի (ծնված 11 փետրվարիի 1989թվականին, անձնագիր AG 0568305 տրված 02 մայիսի 2006 թվականին 028-ի կողմից) 10 դեկտեմբերի 2019թվականի N 3156դիմումն ու անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 27 օգոստոսի 2015թվականի N27082015-08-0020 վկայականը

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

    1.Արթիկ համայնքի Չարենցի փողոց թիվ 3/1-3/2 հասցեում գտնվող քաղաքացի Թորգոմ Մուշեղի  Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 08-002-0043-0033-001 ծածկագրով       հասարակական նշանակության գրասենյակի, թվով՝ 1/մեկ/ ինքնակամ բացված պատուհանը, 1/մեկ/  ինքնակամ բացված դուռը և 1/մեկ/ ինքնակամ ձևափոխված դուռը ճանաչել օրինական:

    2.Ընդունել ի գիտություն, որ

   1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը   կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

   2)Շինությունները կառուցված չէ ինժեներատրանսպորտային գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր  սերվիտուտի իրավունք:

    3.Սահմանել, որ սեփականատերը

    ա) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125  հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի  թիվ  912-Ն որոշման 18-րդ կետի  <<դ>>  ենթակետով սահմանված  3300 (երեք հազար երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը:

   բ)  իր  միջոցների  հաշվին  պետք  է  վճարի  կառույցի  գույքային  իրավունքների  պետական գրանցման  հետ  կապված  վճարներն  ու  տուրքերը:

    4. 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու  դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

   5. Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է        պետական գրանցման:

                                          


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner