Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016թվականի նոյեմբերի 30-ի թիվ 54-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
Հաստատել նիստի հետևյալ օրակարգը
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին
/զեկուցող՝ Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյան/
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման 2-րդ եռամսյակի կատարման վերաբերյալ հաղորդումը ի գիտություն ընդունելու մասին /զեկուցող՝ Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյան/
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 67-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. /զեկուցող՝ Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյան/
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2019 թվականի բյուջեի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) բաժնում նախատեսված գումարից հատկացում կատարելու մասին
/զեկուցող՝ Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյան/
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Շինարարների փողոց թիվ 7 հասցեում գտնվող մսուր մանկապարտեզի արևմտյան մասնաշենքի 130.0 մակերեսով տարածքը «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին
/զեկուցող՝ Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյան/
6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերից աճուրդային եղանակով Կամո փողոց 37/1 հասցեում գտնվող 0,05455հա մակերեսով հողատարածքը օտարելու և օտարման մեկնարկային գին հաստատելու մասին
/զեկուցող՝ Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյան/