Հիմք ընդունելով Արթիկ համայնքի սեփականության իրավունքի ճանաչումը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N16072020-08-0046 վկայական, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 16072020-08-0038 վկայական և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 10082020-08-0035 վկայական), Արթիկ համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ 08-002-0001-0057, 08-002-0002-0002 և 08-002-0514-0002 կադաստրային ծածկագրերով 0,14631 հա, 1,03799 հա և 0,05935 հա (1,24365 հա ընդհանուր մակերեսով) հողամասերը անհատույց (մշտական) օգտագործման տրամադրել Արթիկի <<Արևային էլեկտրոկայան>> փակ բաժնետիրական ընկերությանը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության՝ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետով, կառավարության 12 ապրիլի 2001թվականի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> N 286 որոշմամբ ևհիմք ընդունելով Արթիկի քաղաքային համայնքի քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերը, հաշվի առնելով, որ տարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Տալ համաձայնություն 16 հուլիսի 2020 թվականի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Շիրակացի փողոց 9/22 հասցեում գտնվող 08-002-0001-0057 կադաստրային ծածկագրով /վկայական N 16072020-08-0046/ 0,14631 հա մակերեսով, 16 հուլիսի 2020 թվականի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Շիրակացի փողոց 9/23 հասցեում գտնվող 08-002-0002-0002 կադաստրային ծածկագրով /վկայական N 16072020-08-0038/ 1,03799 հա մակերեսով, 10 օգոստոսի 2020 թվականի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Շիրակացի փողոց 9/24 հասցեում գտնվող 08-002-0514-0002 կադաստրային ծածկագրով /վկայական N 10082020-08-0035/ 0,05935 հա (1,24365 հա ընդհանուր մակերեսով) համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը Արթիկի <<Արևային էլեկտրոկայան>> փակ բաժնետիրականընկերությանըանհատույց (մշտական) օգտագործման տրամադրելուառաջարկությանը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 8 անդամներ՝ |