Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 41-Ա
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

Զեկ. ՍՈՒՐԻԿ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվա­կանի դեկտեմբերի 22 N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակաման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2019 թվականի ապրիլի 18-ի  N 1/փ-29 դրական եզրակացությունը, (կից ներկայացվում է) և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, <<Քաղաքաշինությանմասին>> օրենքի 14.3 հոդվածի 5-րդ, 12-րդ, 14-րդմասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 6-րդ ենթակետով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին                                                     

                                                              ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.     Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի  գլխավոր հատակագծում առանձին հողամասի նպատակային և/կամ գործառնական նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում է համայնքի վարչական սահմաններում (Շիրակի մարզ քաղաք Արթիկ Բաղրամյան փողոց 10/13) գտնվող, Հայկ Հակոբյանի սեփականությունը հանդիսացող 0.01591 հա մակերեսով՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր` 08-002-0040-0159/ փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության` հասարակական կառուցապատման  գործառնական նշանակության հողի, այդ հողամասում առկա շինությանը բազմաֆունկցիոնալ առևտրի սրահ գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:

2.    Կատարված փոփոխությունը արտացոլել  համայնքի ընթացիկ քաղաքաշինական  քարտեզում և տարեկան ընթացիկ հաշվառման հողային հաշվեկշռում:

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner