ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2020 թվականի N 48-Ա
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ 47 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԻԳՈՐ ՋԻՎԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել լիազորված անձ Ավետիս Գոռի Առակյանի (ծնված 17 հոկտեմբերի 1987 թվական) 06 փետրվարի 2020 թվականի թիվ 230 դիմումը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Արթիկ քաղաքի Կամոյի փողոց թիվ 47 հասցեում 08-002-0121-0015 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,07637 հա, որը օգտագործում է Գրիգոր Ջիվանի Խաչատրյանը(ծնված 14 հուլիսի 1982 թվական): 0,07637 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 04 դեկտեմբերի 2013 թվականի ժառանգության իրավունքի վկայագիր սեղանամատյան 3256/ և Գրիգոր Ջիվանի Խաչատրյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ) ենթակետերով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Արթիկ քաղաքի Կամոյի փողոց 47 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Կամոյի փողոց 47:
2.Վերականգնել Գրիգոր Ջիվանի Խաչատրյանի հողօգտագործման իրավունքը Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Կամոյի փողոց 47 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,07637 հա մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,07637 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
3.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման եվ կոմունալ տնտեսության բաժնի պետի ժ/պ` Գագիկ Քարտաշյանի վրա:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՎԱՐԱԳՅԱՆ
13 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թ.
Ք.Արթիկ