Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2021 թվականի N 378-Ա

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑ 7/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐՈ ԶԱՎԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մարո Զավենի Հարությունյանի կողմից լիազորված անձ Գոհար Գագիկի Ալեքյանի (ծնված 03 հունիսի  1986 թվական) 23 նոյեմբերի 2021 թվականի  թիվ 3102 դիմումը: 

      Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որԱրթիկ քաղաքի հյուսիս-արևելյան թաղամասի նո.1 կվարտալի նո.11  հասցեում 08-002-0079-0013 կադաստրային ծածկագրով  հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,06000 հա, որը օգտագործում է Մարո Զավենի Հարությունյանը (ծնված 08 հոկտեմբերի  1965 թվական):0,06000 համակերեսով հողամասը առկա  շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց  սեփականության իրավունքով:         

    Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 23նոյեմբերի 2021 թվականի ժառանգության իրավունքի վկայագիր գրանցամատյան 4361/ ևՄարո Զավենի Հարությունյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված  անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի  28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդենթակետով և 53-րդ կետով                                                                                          

                                                                   ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

     1.Արթիկ քաղաքի հյուսիս-արևելյան թաղամասի նո.1 կվարտալի նո.11 բնակելի տանը տրամադրել հասցե Հայաստանի Հանրապետություն  Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Շիրազի փողոց 7/1:         

    2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  Շիրազի փողոց 7/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մարո Զավենի Հարությունյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած  և սպասարկման համար անհրաժեշտ  ժառանգության իրավունքով ձեռք բերված 0,06000 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,06000 հա մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված շենք-շինությունների նկատմամբ: 

   3.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

   4.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման եվ կոմունալ  տնտեսության բաժնի վրա:

   5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:

      

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                             Ա. ԱՋԱՄՕՂԼՅԱՆ

 

25 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2021թ.  

Ք.Արթիկ