Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 օգոստոսի 2019 թվականի N 282-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՓՈՂՈՑ 29/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳԱԳԻԿ ՍԱՄՎԵԼԻ ԲԶՆՈՒՆՈՒՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետով,8-րդ կետով, 13-րդ կետի<<բ>> ենթակետով և հաշվի առնելով ԳագիկՍամվելի Բզնունու(ծնված 20 մարտի 1988թվականին, անձնագիր AR 0616247 տրված 07 մարտի 2018 թվականին 028-ի կողմից)02 օգոստոսի 2019 թվականի N 1929 դիմումն ու անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 10 հոկտեմբերի 2011 թվականի N2869701վկայականը

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

1.Արթիկ համայնքի Գրիգոր Լուսավորիչ փողոց 29/1 հասցեում գտնվող քաղաքացի Գագիկ Սամվելի Բզնունուն սեփականության իրավունքով պատկանող, 08-002-0144-կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 19,33քմ մակերեսով օժանդակ շինությունը, 2,89քմ մակերեսով պարիսպը և 72,06քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական:

2.Ընդունել ի գիտություն, որ

   1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

   2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3.Սահմանել, որ սեփականատերը

    1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 81081 (ութսունմեկ հազար ութսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը:

     2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման  հետ կապված վճարներն  ու  տուրքերը:

           4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելուդեպքում նշված ինքնակամկառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումըհամարվում է ուժը կորցրած:

           5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Մ. ՎԱՐԱԳՅԱՆ

 

06 ՕԳՈՍՏՈՍԻ 2019թ.  

Ք.Արթիկ