Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2019 թվականի N 369-Ա

<<ՏՈՒՖԱԲԼՈԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ>> ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված ՀայաստանիՀանրապետությանքաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման,  անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի  42-րդ, 43-րդ կետերով և 53-րդ կետի բ)ենթակետով                                                                                            

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

         Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնքի Տուֆաբլոկների փողոց 1 հասցեում գտնվող <<Տուֆաբլոկների գործարան>> բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող   (ձեռնարկության պետական գրանցման վկայական N 01Ա-034654 տրված 30 մայիսի 1997 թվականին) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ,  քաղաք Արթիկ, Տուֆաբլոկների փողոցթիվ 1 հասցեում  գտնվող  <<Տուֆաբլոկների գործարան>> բաց բաժնետիրական ընկերության տրամադրել   Հայաստանի Հանրապետության  Շիրակի  մարզ, Արթիկ  համայնք, Տուֆաբլոկների փողոց1/5 հասցեն:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Մ. ՎԱՐԱԳՅԱՆ

 

21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2019թ.  

Ք.Արթիկ 

Արագ արձագանքի կոդի (QR կոդ) միջոցով կարող եք փաստաթուղթը տեսնել
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում