Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2019 թվականի N 365-Ա

ԱՐԹՈՒՐ ՄԻՇԱՅԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված ՀայաստանիՀանրապետությանքաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման,  անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի  42-րդ,  43-րդ կետերով և 53-րդ կետի բ)ենթակետով                                                                                            

                                                                                ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

   Արթուր Միշայի Մկրտչյանին 20 մարտի 2009 թվականի անշարժգույքի սեփականության իրավունքի վկայականով /N 2535599/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղաք Արթիկ, Տոնականյան 1 շենք թիվ 4 հասցեում  գտնվող  բնակարանին  տրամադրել   Հայաստանի Հանրապետության  Շիրակի  մարզ, Արթիկ  համայնք, Տոնականյան փողոց 1 շենք  բնակարան  17  հասցեն:     

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Մ. ՎԱՐԱԳՅԱՆ

 

16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2019թ.  

Ք.Արթիկ 

Արագ արձագանքի կոդի (QR կոդ) միջոցով կարող եք փաստաթուղթը տեսնել
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում