Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2020 թվականի N 45-Ա

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳԻ ՎԱՐԱԳՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈԻ ՄԱՍԻՆ

       Համլետ Գևորգի Վարագյանը (ծնված 16 հունիսի 1958թվականին, անձնագիր AM 0420041 տրված 17 օգոստոսի 2011 թվականին 028-ի կողմից) դիմել է Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանին համայնքի Բաղրամյան փողոց 19/15 հասցեում իր սեփականությունը հանդիսացող՝ 0.166175 հա և 0,008315 հա մակերեսներով՝ հողամասի  նպատակային նշանակությունը փոփոխելու համար:

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 10-րդհոդվածի 3-րդ մասով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 25-րդկետի 2-րդենթակետով,13-րդ կետով, <<Քաղաքաշինությանմասին>> Հայաստանի Հանրապետությանօրենքի 14.3 հոդվածի 12-րդ և 14-րդմասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թվա­կանի դեկտեմբերի 22 N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակաման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2019 թվականի սեպտեմբերի 26-ի N 1/փ-71 դրական եզրակացությունը և Արթիկ համայնքի ավագանու 2019թվականի հոկտեմբերի 10-ի N38-Ա որոշումը                                                                     

ՈՐՈՇՈՒՄԵՄ`

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզիԱրթիկի քաղաքային համայնքիԲաղրամյան փողոց 19/15 հասցեում գտնվող Համլետ Վարագյանի և Կարինե Վարագյանի սեփականությունը հանդիսացող՝ 0.166175 հա և 0,008315 հա մակերեսներով՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողը /կադաստրային ծածկագիր` 08-002-0043-0036 և 08-002-0043-0037/ փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողի, այդ հողամասում առկա շինությանը բազմաֆունկցիոնալ հյուրանոցային-ռեստորանային համալիր գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:

2.Հողամասի նպատակային ևգործառնականնշանակություններիփոփոխությունըպետական գրանցում ստանալուց  հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Մ. ՎԱՐԱԳՅԱՆ

 

13 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թ.  

Ք.Արթիկ 

Արագ արձագանքի կոդի (QR կոդ) միջոցով կարող եք փաստաթուղթը տեսնել
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում