Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 հուլիսի 2020 թվականի N 190-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՄՈՒՇԵՂ ՄԱՆԱՆԴՅԱՆԻՆ ՔԱՆԴՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի  Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով Մուշեղ  Վոլոդյայի Մանանդյանի29 հունիսի 2020թվականին N1338 դիմումը  

                                                               

                                                                                                                           ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

  1. Թույլատրել Արթիկ համայնքի բնակիչ Մուշեղ  Վոլոդյայի Մանանդյանին Արթիկ համայնքի    Երկաթուղայիներիփողոց 2/4  հասցեում գտնվող շինությանը կից ջրագծի անցկացման    նպատակով կատարել մայթի և փողոցի քանդման աշխատանքներ: 
  2. Քանդման աշխատանքները սկսելուց առաջ տեղեկացնել համայնքի ղեկավարին:Շին հրապարակը պարփակել պոլիէթիլենային թաղանթով:
  3. Քանդման աշխատանքների ավարտից հետո կառուցապատողին պարտավորեցնել ընդհանուր   օգտագործման տարածքը վերականգնել և նախկին տեսքի բերել մեկ շաբաթվաընթացքում:Աշխատանքների ավարտի վերջնաժամկետսահմանել 31 հուլիսի 2020 թվականը: 
  4. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքայշինության, հողօգտագործման և Կոմունալ տնտեսության բաժնի պետ՝ Ս. Տեր-Կարապետյանին վերահսկել քանդման    աշխատանքների իրականացումը:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու  հաջորդողօրվանից:
 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Մ. ՎԱՐԱԳՅԱՆ

 

02 ՀՈՒԼԻՍԻ 2020թ.  

Ք.Արթիկ