Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2019 թվականի N 374-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՂԱՆԻԿ ԱԼՈՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ես՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանս, ուսումնասիրելով Աղանիկ Ալոյանի  նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը

Պարզեցի

Աղանիկ Ալոյանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Բաղրամյան 10/11 հասցեում առանց օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից տրված թույլտվության իրականացրել է շինարարական աշխատանքներ: Օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո վերջինիս կողմից շարունակվել է շինարարական աշխատանքների կատարումը, որի վերաբերյալ Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետ Սուրիկ Տեր-Կարապետյանի և նույն բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Քարտաշյանի  կողմից 2019թվականի հոկտեմբերի 8-ին կազմվել է համապատասխան արձանագրություն:

Ելնելով  վերոգրյալից և հաշվի առնելով, որ վերոհիշյալ արարքի համար պատասխանատվություն է նախատեսված Հայաստանի Հանրապետության  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասովՙ  ինչպես նաև ղեկավարվելով  ‹‹Տեղական ինքնակառավարման մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ‹‹Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ գլխի դրույթներով

Որոշում եմ՝

1.     Աղանիկ Ալոյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154 հոդվածի 2-րդ մասի  համաձայն ենթարկել վարչական պատասխանատվության: Նշանակել տուգանք 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության  դրամի չափով:

2.     Սույն որոշումը 3օրյա ժամկետում ուղարկել Աղանիկ Ալոյանին:

3.    Տուգանքը վճարել սույն որոշումը ստանալուց հետո 15օրյա ժամկետում 900205101216 հաշվեհամարին:

4.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

5.     Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2ամսյա ժամկետում:

6.       Սույն որոշումը օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման  ծառայություն:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Մ. ՎԱՐԱԳՅԱՆ

 

21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2019թ.  

Ք.Արթիկ