ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2019 թվականի N 373-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԴԱՎԻԹ ԻԳԻԹՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ես՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանս, ուսումնասիրելով Դավիթ Իգիթյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը
Պարզեցի
Դավիթ Իգիթյանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անկախության փող.,շենք 32-90 հասցեում առանց օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից տրված թույլտվության իրականացրել է շինարարական աշխատանքներ: Օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո վերջինիս կողմից շարունակվել է շինարարական աշխատանքների կատարումը, որի վերաբերյալ Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Քարտաշյանի և չափագրող Ստեփան Տոնոյանի կողմից 2019թվականի հոկտեմբերի 7-ին կազմվել է համապատասխան արձանագրություն:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ վերոհիշյալ արարքի համար պատասխանատվություն է նախատեսված Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև ղեկավարվելով ‹‹Տեղական ինքնակառավարման մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ‹‹Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ գլխի դրույթներով
Որոշում եմ՝
1. Դավիթ ԻգիթյանինՎարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154 հոդվածի 2-րդ մասի համաձայն ենթարկել վարչական պատասխանատվության: Նշանակել տուգանք2.500.000(երկու միլիոն հինգ հարկուր հազար)Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2. Սույն որոշումը 3օրյա ժամկետում ուղարկել Դավիթ Իգիթյանին:
3. Տուգանքը վճարել սույն որոշումը ստանալուց հետո 15օրյա ժամկետում 900205101216 հաշվեհամարին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2ամսյա ժամկետում:
6. Սույն որոշումը օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՎԱՐԱԳՅԱՆ
21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2019թ.
Ք.Արթիկ