ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2019 թվականի N 273-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 4 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱԹԵՎՈՍ ՍԱՐԳՍԻ ԱՐԱՋՅԱՆԻ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԳՍԻ ԱՐԱՋՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 15 ՀՈՒԼԻՍԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ N 267-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մաթևոս Սարգսի Արաջյանի 17 ապրիլի 2019 թվականի N 896 դիմումը:
Արթիկ քաղաքի Հոկտեմբերյանփողոց տուն 10 հասցեում գտնվող 08-002-0148-0001 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 732,9 քմ, որից 540,0 քմ մակերեսով հողամասը Մաթևոս Սարգսի Արաջյանին (ծնված 28ապրիլի 1961 թվական)և Հարություն Սարգսի Արաջյանին (ծնված 28ապրիլի 1954 թվական) ըստ օրենքի ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է: Ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերած հողամասին կից օգտագործվող 192,9 քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 08ապրիլի 2011 թվականի ժառանգության իրավունքի վկայագիր գրանցամատյան թիվ 876/ Մաթևոս Սարգսի Արաջյանի և Հարություն Սարգսի Արաջյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքային ևգյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման,անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ) ենթակետերով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2019թվականիհուլիսի15-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Գրիգոր Լուսավորիչ փողոց 4-րդ նրբանցք 4 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Մաթևոս Սարգսի Արաջյանի և Հարություն Սարգսի Արաջյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>>N267-Ա որոշումը:
2.Արթիկ քաղաքի Հոկտեմբերյան փողոց տուն 10 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Գրրիգոր Լուսավորիչ փողոց 4-րդ նրբանցք տուն 4:
3.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Գրիգոր Լուսավորիչ փողոց 4-րդ նրբանցք տուն 4 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մաթևոս Սարգսի Արաջյանի և Հարություն Սարգսի Արաջյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ ժառանգության իրավունքով ձեռք բերված 540,0քմ մակերեսով հողամասին կից 192,9 քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 732,9քմ մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված շենք-շինությունների նկատմամբ:
4.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետ` Սուրիկ Տեր-Կարապետյանի վրա:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՎԱՐԱԳՅԱՆ
24 ՀՈՒԼԻՍԻ 2019թ.
Ք.Արթիկ