ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.ՎառլամՀովհաննեսիՀաջաթյանին (1/2) (անձնագիր BA 0305595, տրված 30 հունվար2014թվականին001-իկողմից)ևԱղվան Ֆերիկի Հաջաթյանին (1/2)պատկանող 14օգոստոսի2018 թվականի անշարժ գույքի սեփականությանիրավունքի վկայականով /N 14082018-08-0018/ փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, ք.Արթիկ, Կասյան փողոց 13 հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացվող 0,02771հա մակերեսով հողամասին և նրան ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Կասյան փողոց 13 հասցեն:
2.Արթիկ համայնքի Կասյան Փողոց 13 հասցեում գտնվող քաղաքացի Վառլամ Հովհաննեսի Հաջաթյանին սեփականության իրավունքով պատկանող, 08-002-0061-կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 6,25քմ մակերեսով պահեստը ճանաչել օրինական:
3.Ընդունել ի գիտություն, որ
1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4.Սահմանել, որ սեփականատերը
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 5375 ( հինգ հազար երեք հարյուր յոթանասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը:
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
5.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: