Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2020 թվականի N 41-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և <<Հանրաքվեի մասին>> Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով

ՈՐՈՇՈՒՄ    ԵՄ՝

1.  2020թվականի  ապրիլի 5-ին  կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի Արթիկ համայնքի տեղամասային կենտրոններ  սահմանել  կրթական հաստատություններին պատկանող հետևյալ  շենքերը`

1)     Թիվ 1 - <<Արթիկի թիվ 6 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ - /Շիրազի-8/1/:

2)    Թիվ 2 - <<Արթիկի մարզադպրոց>>-ՀՈԱԿ /Անկախության -40/:

3)    Թիվ 3 –<<Արթիկի պետական քոլեջ>> ՊՈԱԿ - /Տոնականյան 33/:

4)    Թիվ 4 -<<Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ /Անկախության  15/:

5)    Թիվ 5- <<Արթիկի գեղագիտական դաստիարակության կենտրոն>> ՀՈԱԿ /Անկախության  20/:

6)    Թիվ 6 - <<Արթիկի թիվ 8 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ - /Թամանյան 10/:

7)    Թիվ  7-<<Արթիկի թիվ 4 մանկապարտեզ>>  ՀՈԱԿ- /Ղարիբջանյան  փողոց  1-ին նրբանց ք 5 շենք/

8)    Թիվ 8  - <<Արթիկի թիվ 5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ -/Շինարարների 11/:

9)  Թիվ 9  - <<Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ- /Թումանյան  34/:

2.   Տեղեկացման նպատակով սույն որոշումը ուղարկել լիազոր մարմնին, թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովին և տեղամասային կենտրոնի տարածքները տիրապետողներին`  <<Արթիկի թիվ 6 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի,  <<Արթիկի մարզադպրոց>> ՀՈԱԿ-ի, <<Արթիկի պետական քոլեջ>>  ՊՈԱԿ-ի  <<Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի, <<Արթիկի գեղագիտական դաստիարակության կենտրոն>> ՀՈԱԿ-ի,  <<Արթիկի թիվ 8 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի, <<Արթիկի թիվ 4 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի, <<Արթիկի թիվ 5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի, <<Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի  տնօրեններին:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Մ. ՎԱՐԱԳՅԱՆ

 

12 ՓԵՏՐՎԱՐԻ 2020թ.  

Ք.Արթիկ