Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
                                    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
                                 ք. Արթիկ, (0244)5 20-21, 5 26-04, artik.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2019թվականի N 449-Ա

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՆԵՐՔԻՆ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

      Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի դրույթներով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-րդ մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Արթիկ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 67-Ն որոշման 2-րդ և    3-րդ կետերը

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

1.      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 67-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ ներքին վերաբաշխումները

1)     Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ բաժնի

ա. <<աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ>>  (4111) հոդվածում գրված <<4 968 100 չորս միլիոն ինը հարյուր վաթսունութ հազար մեկ հարյուր>>  դրամ թիվը և բառերը փոխարինել <<4 911 100 չորս միլիոն ինը հարյուր տասնմեկ հազար մեկ հարյուր>> դրամ թվով և բառերով:

բ. <<Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ>>  (4112)  հոդվածում գրված <<0 զրո>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<86 000 ութանասունվեց հազար>> դրամ թվով և բառերով:

գ. <<Ներքին գործուղումներ>>  (4221)  հոդվածում գրված <<68 000 վաթսունութ հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<39 000 երեսունինը հազար>> դրամ թվով և բառերով:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Արթիկ