Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 հունվարի 2020 թվականի N 2-Ա

ԱՐՏՅՈՄ ԳԱԳԻԿԻ ՉԱՐՉՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԽԱՆՈՒԹԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված ՀայաստանիՀանրապետությանքաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման,  անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի  42-րդ,  43-րդ կետերով և 53-րդ կետի բ)ենթակետով                                                                                            

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

   Արտյոմ Գագիկի Չարչյանին պատկանող 25 փետրվարի 2015 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 25022015-08-0014/ փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, քաղաք Արթիկ,Աբովյան փողոց 2/39 հասցեում  գտնվող  խանութին  տրամադրել   Հայաստանի Հանրապետություն  Շիրակի  մարզ, Արթիկ  համայնք, Աբովյան փողոց  2 շենք  2  հասցեն: 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Մ. ՎԱՐԱԳՅԱՆ

 

08 ՀՈՒՆՎԱՐԻ 2020թ.  

Ք.Արթիկ 

Արագ արձագանքի կոդի (QR կոդ) միջոցով կարող եք փաստաթուղթը տեսնել
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում