Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2020 թվականի N 9-Ա

ԱՄԵՆԱՄՅԱ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ և  159-րդ հոդվածներով  

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

     1.Անհրաժեշտությունից ելնելով իմ կողմից օգտագործվելիք 11 աշխատանքային օր ամենամյա նվազագույն արձակուրդը երկարացնել ևս 20 աշխատանքային օրով՝ օգտագործելով 2018 թվականի նոյեմբերից մինչև 2019թվականի նոյեմբեր ժամանակահատվածի համար հասանելիք ամենամյա նվազագույն արձակուրդի օրերը:

      2.Ամենամյա արձակուրդի տևողությունը՝ 2020թվականի հունվարի 29-ից մինչև   2020թվականի  փետրվարի  25-ը ներառյալ:

     3.Ամենամյա արձակուրդի ընթացքում Արթիկ համայնքի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել  համայնքի ղեկավարի  տեղակալ  Արտակ Հարությունյանին, իսկ ֆինանսական գործարքների էլեկտրոնային հաստատման իրավասությունը ժամանակավորապես վերապահել համայքապետարանի աշխատակազմի քարտուղար Արտակ Գրիգորյանին:

     4.Աշխատանքի մեջ համարել 2020թվականի փետրվարի 26-ին:

     5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Մ. ՎԱՐԱԳՅԱՆ

 

10 ՀՈՒՆՎԱՐԻ 2020թ.  

Ք.Արթիկ