Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2021 թվականի N 383-Ա

ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Արթիկ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 76-Ն որոշումը, ENI/2017/393-496-2 համագործակցության համաձայնագրի 2-րդ կետը

   ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`     

Համաձայն Արթիկի համայնքապետարանի և էներգախնայողության աջակցման հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի`  Արթիկ համայնքի 2021 թվականի բյուջեի <<Փողոցների լուսավորում>> բաժնի <<Այլ կապիտալ դրամաշնորհներ>> (4657) հոդվածից   հատկացնել էներգախնայողության աջակցման հիմնադրամին 23000000 /քսաներեք միլիոն/ ՀՀ դրամ ՝ որպես ծրագրի համաֆինանսավորման գումար: 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                             Ա. ԱՋԱՄՕՂԼՅԱՆ

 

29 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2021թ.  

Ք.Արթիկ