Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 216
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
01/04/2019
Ա լիգայի ակումբները. «Արթիկ»

1 / 15

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 
 
 
 
 

 

 
 

 

Բասկետբոլի Ա լիգայում արդեն հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը: «Արագածը» հաղթանակ տարավ «Արթիկի» նկատմամբ ու կպայքարի ոսկե մեդալների համար:

Մեր հոդվածաշարի այս մասում անդրադարձել ենք «Արթիկ» ակումբին՝ զրուցելով վերջինիս նախագահ Լեւոն Վահրադյանի եւ գլխավոր մարզիչ Օգնեն Մոլեւիչի հետ:

«Արթիկի» նախագահ Լեւոն Վահրադյան

Լուսանկարը` Մեդիամաքս


«Արթիկի» պրոֆեսիոնալ թիմ դառնալու ճանապարհը. Նախորդ մրցաշրջանում թիմ հավաքելը շատ ինքնաբուխ ստացվեց: Սկսեցինք հանդես գալ Ա լիգայում ու հաջողություններ գրանցել: Այդ ժամանակ էլ որոշեցինք լեգիոներներ էլ հրավիրել, արդյունքում դարձանք Հայաստանի չեմպիոն: 

Այս տարի աշխատանքները շատ պրոֆեսիոնալ հիմքերի վրա են դրված, ունենք լեգիոներներ ու ԵԱՏՄ-ի այլ երկրների բասկետբոլիստներ: Բավական մարտունակ թիմ ենք հավաքել, դրա համար էլ հասանք կիսաեզրափակիչ:

Ա լիգայի աճը. Մեր սպորտում հիմնական խնդիրները ֆինանսի հետ են կապված, բայց մենք կարողանում են այդ հարցը լուծել: Հավատացեք, երբ շատ ես սիրում գործդ ու մեծ ցանկությամբ ես աշխատում, ամեն ինչ էլ հաղթահարվում է: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Եթե համեմատենք նախորդ եւ այս տարվա Ա լիգան, ապա միանշանակ կարող ենք փաստել, որ այն բավական առաջընթաց է գրանցել, բոլոր թիմերն ավելի են ուժեղացել ու կամաց-կամաց էլ ավելի պրոֆեսիոնալ են աշխատում: 

Ինձ թվում է, որ հաջորդ տարի Ա լիգայի թիմերի քանակը կավելանա, ավելի լավ կազմակերպված առաջնություն կունենանք: Ինչքան թիմերն ուժեղանան, այնքան պայքարը հետաքրքիր ու դիտարժան կանցնի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սերբ մարզիչն ու բասկետբոլային Արթիկը. Այս մրցաշրջանում «Արթիկը» գլխավորեց սերբ Օգնեն Մոլեւիչիը: Նա բացի մարզչական որակներից նաեւ մարդկային բարձր հատկանիշներով է օժտված: Շատ բարձրակարգ մասնագետ է, լավ է աշխատում թիմի հետ, նաեւ արթիկցի մեր մասնագետներին է շատ խորհուրդներ տալիս, որոնք աճ են գրանցում: Շատ ուրախալի է, որ մեծ սիրով աշխատում է երեխաների հետ, նրանց սովորեցնում է բասկետբոլի բոլոր գաղտնիքները:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արթիկը միշտ բասկետբոլային քաղաք է եղել, իսկ հիմա, երբ արդեն պրոֆեսիոնալ ակումբ ունենք, հետաքրքրությունն անհամեմատ աճել է: Երեխաները թիմի մարզումներին միշտ ներկա են լինում, նրանց ցանկությունը պարզապես տղաներին գնդակ փոխանցելն է: Նրանք այսպես են նաեւ կապվում սպորտին, ձգտում հաջողությունների հասնել: Հույս ունենք, որ նման կերպով շարունակելու դեպքում տեղացի բասկետբոլիստներով կհամալրվենք:

Նվիրված երկրպագուներ ու լավ մարդիկ. Շատ շնորհակալ եմ մեր երկրպագուներին, ովքեր միշտ մեծ աջակցություն են ցույց տալիս մեզ: Թիմի արտագնա խաղերին նույնիսկ մինչեւ Ստեփանակերտ են հասնում, սա շատ ոգեւորիչ է: 

Արթիկում բոլորը ճանաչում են ակումբի տղաներին ու շատ են սիրում նրանց: Մեր լեգիոներներից մեկն առաջին անգամ Արթիկում գնացել է խանութ, վաճառողը տաք հաց է տվել ու գումար չի վերցրել, ասելով, որ իրենց թիմի խաղացողն է: Նա վերադարձել է հյուրանոց ու կարճ ժամանակ անց դուրս եկել, իր խոսքով՝ լավ մարդկանց հետ շփվելու: Մեր ակումբն ավելի միասնական է դարձրել Արթիկի ժողովրդին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոր դահլիճը. Անցյալ տարի մենք տնային հանդիպումներ չէինք անցկացնում, քանի որ պայմաններ չունեինք: Իսկ մարզումները քաղաքի մի այլ դահլիճում էինք անում: Հիմա հովանավորների շնորհիվ մեր դահլիճի հատակը փոխվել է ու շատ բարձր որակի է: Օրերը տաքանալուն պես վերանորոգման աշխատանքներ կլինեն, ցանկանում ենք նաեւ փոքր տրիբունա ունենալ: Տնային բոլոր խաղերի ժամանակ դահլիճը լեփ-լեցուն է, եթե տրիբունա ունենանք, բոլոր ցանկացողները կկարողանան հետեւել հանդիպումներին:

Գլխավոր մարզիչ Օգնեն Մոլեւիչ

Լուսանկարը` Մեդիամաքս


«Արթիկի» այս տարվա ելույթները. «Արթիկի» ելույթները պետք է բաժանենք երկու մասի՝ մինչեւ Նոր Տարի ու դրանից հետո: Առաջին հատվածում ավելի լավ ելույթ ունեցանք, երկրորդում որոշ սայթաքումներ եղան: Բայց պայքարեցինք ու հասանք մինչեւ կիսաեզրափակիչ:

Այդ փուլում պարտվեցինք, բայց կռիվ տվեցինք մինչեւ վերջ: Ընդհանրապես, Ա լիգան հետաքրքիր էր մինչեւ Նոր Տարին: Հետո «Արագածը» շատ նոր ուժեղ խաղացողներ ձեռք բերեց, այդկերպ վարվեց նաեւ «Ուրարտուն», ու ակնհայտ առաջ անցան մյուսներից: Այդ թիմերն ավելի շատ գումար ծախսեցին երկրորդ հատվածում, քան մենք:  

Տեղացի բասկետբոլիստների պակասը. Ա լիգան տեղացի խաղացողների կարիք ունի: Հայաստանը պետք է զարգացնի բասկետբոլը հենց հայազգի բասկետբոլիստներով, ինչի համար պետք է պատանեկան բասկետբոլի զարգացման ծրագիր ունենաք: Սերբիայից բացի ես 6 երկրում եմ աշխատել, բոլորում էլ մեծ աշխատանքներ են կատարում ենթակառուցվածքների, պատանեկան բասկետբոլի զարգացման, նոր ծրագրերի ստեղծման, այլ երկրների հետ փորձի փոխանակման ուղղությամբ: Հայաստանում եւս պետք է այս կետերին ուշադրություն դարձնել, որպեսզի բասկետբոլն, իսկապես, զարգանա: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի մասին. Հայաստանը լավ երկիր է, լավ մարդկանցով հարուստ, փորձում եմ իմ իմացածը փոխանցել տեղացի բասկետբոլիստներին: 

Արթիկում կան շատ տաղանդավոր երեխաներ, բայց պատանեկան մրցումներն ավարտելուց հետո նրանք էլ չեն շարունակում: Լեգիոներները որակ են հաղորդում առաջնությանը, բայց տեղացի բասկետբոլիստներ պատրաստելն ու ունենալն է անչափ կարեւոր:

Ապագան. «Արթիկում» իմ աշխատանքի շարունակությունը կախված է ակումբի ղեկավարներից ու ֆինանսական վիճակից: Այս պահին դեռ հստակ ոչինչ ասել չեմ կարող:

Ա լիգայի թիմերից անդրադարձել ենք նաեւ «Ուրարտուին», «Արցախին» եւ ՖԻՄԱ-ին:

Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

sport.mediamax.am
https://sport.mediamax.am/am/news/articles/32893/?fbclid=IwAR3t8ASiAHAmPmxwWOpyNiVZYHxQ55vheXmGXfn6ZuG3RTrjxVZ8ggnEgMY

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner