Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 10
 
Համար 10Ամսաթիվ 24/03/2014 09:30
Վարող ԱՐՍԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՎայրՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 10
Բովանդակություն *

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 10

Հայաստանի Հանրապետության Արթիկի քաղաքապետի մոտ

օպերատիվ հարցերով խորհրդակցության

 

24.03.2014թ. կայացավ Արթիկ համայնքի` օպերատիվ հարցերով խորհրդակցությունը` նախագահությամբ քաղաքապետ Ա.Աբրահամյանի:

 

Օրակարգ`

1. Նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարման և ընթացիկ աշխատանքային հարցերի մասին:

2. ՀՈԱԿ-ներում սննդի որակի և մատակարարման նկատմամբ մշտադիդարկման իրականացման մասին:          

3. Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Կ.Բիչախչյանի ամենշաբաթյա հաշվետվությունը եկամուտների հավաքագրման մասին:

4. Արթիկում «Ֆրանկոֆոնիայի օրեր» միջոցառման նախապատրաստական աշխատանքների մասին:

Ընթացիկ հարցեր

           

1-ին հարցի վերաբերյալ`

Քաղաքապետն անդրադարձավ նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարմանը:     

Մանսավորապես`

Քննարկվեցին հարցեր` կապված քաղաքի սեզոնային բարեկարգման նախապատրաստական աշխատանքների հետ :

Գ.Ղուլիջօղլյանը նշեց, որ համապատասխան գրությունները կազմակերպություններին ուղարկված են, նրանց կողմից արձագանք դեռևս չկա: Նշված կազմակերպությունների կողմից իրենց տարածքների սան.մաքրման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ քաղաքապետի հարցին Գ.Ղուլիջօղլյանը պատասխանեց, որ ժամանակացույցի հետ կապված մաքրություն կա:

Քաղաքապետը նշեց անօրինական աղբանետումների հետևանքով առաջացած աղբակույտերի վերացման ուղղությամբ աշխատանքների կազմակերպման անհրաժեշտության մասին և հանձնարարեց Ա.Խաչատրյանին Ս.Բիչախչյանին կենտրոնացնել քաղաքի տարածում այդպիսի աղբակույտերի հաշվառմանը:

Նշվեցին տարածքներ, որտեղ առաջանում են չարտոնված աղբավայրեր (մասնավորապես` քաղաքային մարզադաշտի, Ոստիկանության  Արթիկի բաժնի,  հացահատիկի մթերման նախկին կայանի հարակից տարածքներում և այլն):

Քաղաքապետի հարցին, թե արդյոք ոլորտի պատասխանատուները վերլուծել են խնդրի պատճառները, Ա.Գրիգորյանը պատասխանեց, որ աղբակույտերն առաջանում են, քանի որ մարդիկ չեն հասնում մինչև աղբամանները:

Քաղաքապետը նշեց աղբամանների քանակի ավելացման անհրաժեշտության մասին:

Ա.Ափոյանը տեղեկացրեց քաղաքային աղբավայրում բեռնաթափված աղբի անկանոնության մասին:

Գ.Ղուլիջօղլյանը տեղեկացրեց, որ անկանոն բեռնաթափված աղբակույթերն արդեն տեղափոխված են:

2-րդ հարցի վերաբերյալ`

Քաղաքապետը հանձնարարեց Հ.Գասպարյանին և Ա.Գրիգորյանին մշտադիդարկում իրականացնել նախակրթարաններում երեխաներին տրվող սննդի որակի և մատակարարման կանոնավորության, ինչպես նաև ՀՈԱԿ-ների աշխատակիցների կողմից ներքին աշխատանքային կարգապահության նկատմամբ: 

Քաղաքապետը նշեց նաև, որ այս ոլորտի, ինչպես նաև այլ ոլորտների պատասխանատուներից  ակնկալում է նախառեռնողականության ցուցաբերում:

3-րդ հարցի վերաբերյալ`

Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Կ.Բիչախչյանը ներկայացրեց տեղեկատվություն եկամուտների հավաքագրման և ժամկետանց ֆինանսական պարտավորություններ ունեցող անձանց հետ տարված աշխատանքների մասին` մեկշաբաթյա կտրվածքով: Կ.Բիչախչյանը տեղեկացրեց, որ սեփական եկամուտների հավաքագրման պլանը ներկա դրությամբ կատարված է 135.6-ով, և ներկայացրեց ցուցանիշները թվային արժեքներով: Նա նշեց, սահմանեց փոխադրամիջոցների գծով 100 հազար և ավելի պարտքեր ունեցողների հետ աշխատանքները նույնպես տարվում են, ուղարկվել է 5 ծանուցագիր: Կ.Բիչախչյանն ավելացրեց, որ պարտապանների հետ զուգահեռաբար տարվում է նաև բացատրական աշխատանք:

Քննարկվեցին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Հարկերի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքներին համապատասխան քաղաքապետի կողմից ընդունվող վարչական ակտերի ընթացակարգի ապահովման հետ կապված հարցեր:

4-րդ հարցի վերաբերյալ`

Քննարկվեցին հարցեր` կապված Արթիկում «Ֆրանկոֆոնիայի օրեր» միջոցառման նախապատրաստական աշխատանքների հետ:

Քաղաքապետը հանձնարարեց Մ.Կիկոյանին կազմակերպել հրավիրատոմսերի և բուկլետների պատրաստում և առաքումը միջոցառման հյուրերին:

Ընթացիկ հարցեր`

1. Քաղաքապետն իր դժգոհությունը հայտնեց քաղաքապետարանի առանձին աշխատակիցների կողմից ներքին աշխատանքային կարգապահության կանոնների խախտման վերաբերյալ և հանձնարարեց Կ.Մկրտչյանին ապահովել աշխատանքային կարգապահություն ՀԿՀ-ում:

2. Կ.Բիչախչյանը հիշեցրեց ներկաներին իրենց հարկային պարտավորությունների կատարման մասին:

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner