Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈԻՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 105-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները
1) <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<10 517 900 տասը միլիոն հինգ հարյուր տասնյոթ հազար ինը հարյուր >> դրամ թիվը և բառերը փոխարինել <<9 307 900 ինը միլիոն երեք հարյուր յոթհազար ինը հարյուր>> դրամ թվով և բառերով:
2) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) բաժնի <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> (4819) հոդվածում գրված <<2 775 000 երկու միլիոն յոթ հարյուր յոթանասունհինգ հազար >> դրամ թիվը և բառերը փոխարինել <<2 935 000 երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար >> դրամ թվով և բառերով:
3) Արտադպրոցական դաստիարակություն բաժնի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին>> (4511) հոդվածում գրված <<129 862 000 մեկ հարյուր քսանինը միլիոն ութ հարյուր վաթսուներոկու հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<130 412 000 մեկ հարյուր երեսուն միլիոն չորս հարյուր տասներկու հազար>> դրամ թվով և բառերով:
4) Մշակութային ծառայություններ (գրադարաններ) բաժնի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին>> (4511) հոդվածում գրված <<19 043 000 տասնինը միլիոն քառասուներեք հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<19 543 000 տասնինը միլիոն հարյուր քառասուներեք հազար>> դրամ թվով և բառերով: |