Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 53-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՐԻԿ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈԻՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ <<ԿԼՈՐԻԿ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 12,4987 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏՈՒՖԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑ 104 ՀԱՍՑԵՈՒՄ ԼՔՎԱԾ ՀԱՆՔԻ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արթիկ համայնքի <<Կլորիկ>> սահմանափակ  պատասխանատվությամբ ընկերությանը տնօրեն՝ Տիգրան Ռաֆիկի Պետրոսյանը դիմում է ներկայացնել շինաքարի արտադրությունը ընդլայնելու նպատակով 12,4987 հա մակերեսով հողատարածքը, լքված հանքերի տարածքից վարձակալությամբ տրամադրելու մասին և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 12 ապրիլի 2001 թվականի N 286 որոշման 44-րդ կետի  ը ենթակետը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին         

ՈՐՈՇՈՒՄ  է՝

 1.Համայնքային սեփականություն հանդիսացող, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից, <<Կլորիկ>> սահմանափակ  պատասխանատվությամբ ընկերությանը հատկացնել Տուֆագործների փողոց 104 հասցեում, 08-002-0251-0118 կադաստրային ծածկագրով (սեփականության վկայական N 23102019-08-0018 ) գտնվող 12,4987հա մակերեսով լքված հանքի տարածքը 50 տարի ժամկետով շինաքարի արտադրություն կազմակերպելու համար:

2. Սահմանել վարձակալական վճար տարեկան 1,0 հա–ի համար 31680 (երեսունվեց հազար վեց հարյուր ութանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner