Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 55-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 55-Ն


Զեկ. ԱՐՏԱԿ ՌԱՓՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ, ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական տուրքերի և վճարների մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի  8-րդ,  9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 24-րդ, 25-րդ  հոդվածներով, ,,Տեղական ինքնակառավարման մասին’’  Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի  1-ին մասի              18-րդ, 19-րդ, 21-րդ կետերով, 88-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին’’  Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության ,,Հողային օրենսգրքի’’ 48.1 հոդվածի8-րդ կետով, 67-րդ հոդվածի 2-րդ կետով,  77-րդ հոդվածի  2-րդ  կետի 3-րդ ենթակետով, ,,Գնումների մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ կետով, <<Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 14-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003թվականի  դեկտեմբերի 24-ի թիվ  1746-Ն,  2007թվականի ապրիլի 19-ի թիվ 607-Ն, 2010թվականի հոկտեմբերի 28-ի թիվ  1477-Ն 2012թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1283-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.     Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2019 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու միասնական  դրույքաչափերը`  համաձայն  հավելված  1-ի  և 2-ի:

2.    Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2019 թվականի համար գույքի օտարման և վարձակալության մեկնարկային գների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար վարձավճարների  դրույքաչափերը` համաձայն հավելված  3-ի:

3.    Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի  19-ի ,,Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2018թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, գույքի օտարման ու վարձակալության մեկնարկային գների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար վարձավճարների դրույքաչափերը սահմանելու մասին’’ թիվ 93-Ն որոշումը:

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

      Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 12 անդամներ՝


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(55.90 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner