Ղեկավարվելով <<Ներքին աուդիտի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Արթիկի համայնքապետարանի ներքին աուդիտի կանոնակարգը, ներքին աուդիտի տարեկան և ռազմավարական ծրագրերը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հանձնարարել համայնքապետարանի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Չթեյանին Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի գլխավոր մասնագետ-իրավաբանի մասնագիտական գործունեությունը ենթարկել համապատասխանության աուդիտ:
2. Աուդիտի տևողությունը սահմանել 5 աշխատանքային օր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: