Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020թվականի դեկտեմբերի 08-ի թիվ 67-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2021 թվականի բյուջեի սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնում նախատեսված գումարից կատարել հատկացում 3000000 (երեք միլիոն) դրամ՝ Արթիկ համայնքից արցախյան 2-րդ պատերազմում զոհված զինծառայող Հարություն Ղևոնդի Սուքիասյանի ընտանիքին: |