Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 3
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

04 մարտի 2020 թվականի N 3

<<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՊՀ-ի պատվերով <<ԿոնստանտաԲիլդ>> ՍՊԸ կողմից մշակվող <<Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում>> ծրագրի շրջանակներում Արթիկ քաղաքի փակված քարհանքի տարածքում անտառպուրակի և հանգստի գոտու հիմնման նածագծային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումների 2-րդ փուլ

<<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՊՀ-ի պատվերով<<ԿոնստանտաԲիլդ>> ՍՊԸ կողմից մշակվող<<Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում>> ծրագրի շրջանակներում Արթիկ քաղաքի փակված քարհանքի տարածքում անտառպուրակի և հանգստի գոտուհիմնմաննածագծայինփաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումների 2-րդ փուլի

Արձանագրությունթիվ 2

 

                  02.03.2020թ.                                                                         ք. Արթիկ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>>ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020 թվականի մարտի 2-ին ժամը 12:00-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի համայնքապետարանում տեղի ունեցավ <<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՊՀ-ի պատվերով <<Կոնստանտա Բիլդ>> ՍՊԸ կողմից մշակվող <<Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում>> ծրագրի շրջանակներում իրականացվող Արթիկ քաղաքի փակված քարհանքների տարածքում անտառպուրակի և հանգստի գոտու հիմնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման և փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումների 2-րդ փուլը:

Հանրային քննարկմանը մասնակցում էին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Կ. Մովսիսյանը, <<ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ>> ՍՊԸ-ի տնօրեն,նախագծի գլխավոր ճարտարապետ Ա. Խաչատրյանը, Արթիկի համայնքապետարանի աշխատակիցներ, Արթիկ համայնքում գործող կրթամշակութային ՀՈԱԿ-ների և ավագանու անդամներ,  համայնքի բնակիչներ:

Արթիկ համայնքի ղեկավարի խորհրդական, համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ Գ. Փթուկյանը մասնակիցներին ներկայացրեց հանդիպման նպատակը, այն է՝ նախատեսվող գործունեության համար <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի պահանջներով հանրային քննարկումների անցկացում: Ապա խոսքը փոխանցեց <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Կ. Մովսիսյանին, ով  մասնակիցներին ներկայացրեց <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի նախնական  
գնահատման,  փորձաքննության նպատակներն ու խնդիրները: Նա կիսվեց նաև մտահոգություններով, որոնք կարող են առաջ գալ սևահողերի ձեռքբերման հարցում, սակայն նախագծող կազմակերպության հետ պարզաբանումներից հետո փորձագիտական կենտրոնի մասնագետին պարզ է դարձել, որ անհրաժեշտ քանակությամբ սևահողեր մարզում առկա են, որոնք առաջացել են հյուսիս-հարավ ճանապարհի շինարարաության արդյունքում և որոնք էլ  կօգտագերծվեն  ծրագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքների ժամանակ: Նա նաև նշեց, որ սևահողերի տրամադրման հարցում հարակից համայնքի ղեկավարներն արդեն իսկ տվել են իրենց նախնական համաձայնությունը:  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Կ. Մովսիսյանի հաջորդ մտահոգությունը ենթակառուցվածքների ստեղծման մտահոգությունն է. հանգստյան գոտու ստեղծումից հետո այգու աղբահանության, սանիտարպահպանական հարցերի, ծառերի խնամքի ու պահպանման խնդիրը: Փորձաքննական եզրակացությունը կառաջադրի այդպիսի պայմանների իրականացումը  շահագործող կառույցի՝ համայնքի առջև:

Գ. Փթուկյանը նաև նշեց, որ  Ջրային պետական կոմիտեից համայնքը ստացել է     տարածքի ոռոգման համար ջրօգտագործման թույլտվությունը:

Մասնակիցների կողմից բարձրացվեցին հետևյալ հարցերը.

1.   Բնակիչ Դ. Հովսեփյանի հարցին,  թե որտեղից է վերցվելու ոռոգման ջուրը, Գ. Փթուկյանը պատասխանեց, որ դրանք վերցվելու են խմոցներից:

2.  Համայնքի բնակիչ Կ. Ափոյանի հարցին, թե պայմանագրեր կան արդյոք սևահողերի տրամադրման համար, Գ. Փթուկյանը պատասխանեց, որ պայմանագրեր այս պահին չկան, սակայն նախնական պայմանավորվածություն Շրջակա միջավայրի նախարարի, Շիրակի մարզպետ Տ. Պետրոսյանի և հարակից համայնքի ղեկավարների հետ կան:Նիստը վարող  Ա. Գրիգորյանն ավելացրեց, որ  այս հարցերը լուծվում է պետական մակարդակով՝ համագործակցելով մարզային իշխանությունների հետ: Շիրակի մարզպետն իրեն ուղղված պատասխան գրությունում նշել է, մարզում անհրաժեշտ քանակի կուտակված  սևահողեր կան, որոնք կտրամադրվեն համայնքին՝ Արթիկ համայնքում բնապահպանական ծրագիրն իրականացնելու համար: Բերրի հողերն առաջացել և առաջանում են Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության արդյունքում, որոնց մի մասը կտրամադրվի համայնքին այս ծրագրի շրջանակներում: Կ. Մովսիսյանը հավելեց, որ հաջորդ հանրային քննարկմանը նախագծող կազմակերպությունը մարնամասն հանրությանը կներկայացնի բոլոր այն մեխանիզմները, որոնք իրականացնելու է նախագծով նախատեսած  արդյունքները ստանալու համար: Նախագծի գլխավոր ճարտարապետ Ա. Խաչատրյանը բացատրեց համայնքի բնակչին, որ բոլոր հարցերին նախագծող կազմակերպությունն ունի գրավոր պատասխաններ համապատասխան մարմիններից, մասնավորապես, որ համայնքում ինչքան սևահող կա, Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության արդյունքում ինչքան սևահողի ավելցուկ է լինելու և ինչքանն  է տրամադրվելու Արթիկում բնապահպանական  ծրագրի իրականացման համար:

3.              Համայնքի բնակիչ Կ. Ափոյանը հարց բարձրացրեց՝ արդյոք տարածքներում, որտեղ իրականացվելու է բնապահպանական ծրագիրը, սեփական տարածքներ կան, քանի որ նախնական հայտում նախատեսված է եղել 45 հա տարածքի վրա իրականացնել ծրագիր, սակայն այժմ ծրագրում ընդգրկված է 40 հա տարածք:  Գ. Փթուկյանը ներկայացրեց, որ   Շրջակա միջավայրի նախարարության ԲԾԻԳ ՊՈԱԿ-ին ներկայացվել է կադաստրային որոշակի ծածկագրերով տարածքներ, որոնց վրա իրականացվելու է այս  ծրագիր: ԲԾԻԳ ՊՈԱԿ-ը ՀՀ կադաստրի կոմիտեի միջոցով ստուգում է, արդյոք համայնքի կողմից տրված տվյալ ծածկագրերով հողակտորները ծանրաբեռնված են, թե՝ ոչ: Բավարար հիմքեր ձեռք բերելուց հետո ԲԾԻԳ ՊՈԱԿ-ը այդ տարածքներն ընդգրկում է ծրագրում: Ծրագրի նախագծման սկզբնական փուլում  5 հա տարածք  ստուգումներից հետո պարզվել է, որ եղել է սեփականություն, այդ իսկ պատճառով ծրագրի համար նախատեսված  45 տարածքը կրճատվել է մինչև 40 հա: Նախագծի գլխավոր ճարտարապետ Ա. Խաչատրյանն ավելացրեց, որ համայնքային կամ պետական նշանակության ծրագրերի իրականացման ժամանակ, եթե  այդ տարածքում սեփականություն է ընկնում, գույություն ունեն պետության կողմից մշակված մեխանիզմներ, որոնց մեջ է մտնում փոխհատուցումը, ինչը եղավ հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ժամանակ: Իսկ կոնկրետ Արթիկում իրականացվող  ծրագրում նմանատիպ խնդիրներ չկան:

4.              Համայնքի բնակիչ Դ. Հովսեփյանը հարց բարձրացրեց, թե արդյոք հնարավոր չէ մասուրի թփերի փոխարեն ընտրվել հաղարջի և մորու թփեր, քանի որ Արթիկի անտառներում մասրենու թփերը շատ են:

Ա. Խաչատրյանը պատասխանեց, որ ծրագիրը նաև սոցիալական ուղղվածություն ունի, և պտղատու թփատեսակներն այս տեսակետից, այո, հարմար են, սակայն տնկիների ընտրության հարցով զբաղվում են մասնագետներ՝ անտառագետներ, ովքեր հաշվի կառնեն տարածքի բնակլիմայական պայմանները և, ըստ այդմ, կընտրեն համապատասխան թփատեսակներ:

Ծառերի ընտրությունը կատարելիս պետք է  հաշվի առնելով տեղանքի բնակլիմայական պայմանները, գուցե ցանկությունը մեծ լինի այլ տեսակի ծառանեսակների ընտրության հարցում, սակայն աշխատանքն ապարդյուն կլինի, եթե այդ ծառատեսակները բնորոշ  չլինեն այս տարածաշրջանի համար:

 

 Կ. Մովսիսյանը հավելեց, որ բոլոր հարցադրումները  ներառված են տեխնիկական առաջադրանքի մեջ, մասնավորոպես սևահողերի ձեռքբերման, այլընտրանքային լուծումների իրականացման, ոռոգման համակարգի ստեղծման, ջրօգտագործման, ջրահեռացման համակարգերի ներդրաման և այլն, որոնց հիմնավորված պատածխանները կտրվեն հանրային քննարկումների  հաջորդ՝ 3-րդ փուլում:

Գ. Փթուկյանը, ամփոփելով հանրային քննարկումների արդյունքները,  Արթիկ  համայնքի ղեկավար Մ. Վարագյանի և համայնքի բնակիչների անունից հայտնեց համայնքի դրական դիրքորոշումը, շնորհակալություն հայտնելով տիկին Կ. Մովսիսյանին, Ա. Խաչատրյանին և ներկաներին մասնակցության համար:  

Հանրային քննարկաման տեսաձայնագրությունը՝  հղումով: 



Կից փաստաթղթեր՝
(1.53 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner