Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 223
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 4
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

20 մայիսի 2020 թվականի N 4

ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ՓԱԿ ՔԱՐՀԱՆՔԻ ԹԱՓՈՆՆԵՐԻ և ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ <<ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ՓԱԿՎԱԾ ՔԱՐՀԱՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՏԱՌՊՈՒՐԱԿԻ և ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏՈՒ>> ՀԻՄՆՄԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԹԻՎ 3

     15.05.2020 թ.                                                                                          ք. Արթիկ

Սույն թվականի մայիսի 15-ին  ժամը 14:00-ին  Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԲԾԻԳ-ի կողմից իրականացվող,  <<ԿՈՆՍՏԱՆՏԱԲԻԼԴ>> ՍՊԸ կողմից մշակվող  <<Արթիկ քաղաքի փակված քարհանքի տարածքում անտառպուրակի և հանգստի գոտու  հիմնման>> շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության  վերաբերյալ հանրային քննարկումների 3-րդ փուլը:

Մասնակցում էին՝  Արթիկ համայնքի ղեկավարի խորհրդական` Գ. Փթուկյանը, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Գրիգորյանը, ԲԾԻԳ-ի առաջատար մասնագետ Կ. Բզնունին,  <<ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ>> ՍՊԸ-ի տնօրեն, նախագծի գլխավոր ճարտարապետ Ա. Խաչատրյանը, Արթիկի համայնքապետարանի աշխատակիցներ և  Արթիկ համայնքի մեկ  բնակիչ:

Հանրային քննարկումները վարեց Արթիկ համայնքի աշխատակազմի քարտուղար`    Ա. Գրիգորյանը: Նա ներկայացրեց ընդհանուր նախատեսվող աշխատանքները և 3-րդ փուլի հանրային քննարկման օրակարգը:   Նա ներկայացրեց, որ մայիսի 14-ին թվով 52 նոր  աղբարկղերը, որոնք ծրագրի շրջանակներում ԲԾԻԳ-ի կողմից էին  ձեռք բերվել,  տեղափոխվել են Արթիկ, ինչի համար հայտնեց իր գոհունակությունը: Նա նշեց, որ հանրային քննարկումը հեռարձակվում էր օնլայն եղանակով Արթիկի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում՝ նպատակ հետապնդելով հանրային քննարկմանը ներգրավել ավելի մեծ թվով բնակիչների և ապահովելովել նրանց հեռավար մասնակցությունը:  Ապա ձայնը տվեց ծրագրի նախագծման աշխատանքներն իրականացնող <<ԿՈՍՏԱՆՏԱԲԻԼԴ>> ՍՊԸ-ի տնօրեն Ա. Խաչատրյանին՝ ծրագրի իրականացման ընթացքում  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը  ներկայացնելու համար:

Քննարկումների պատասխանատու Ա. Խաչատրյանը  ներկայացրեց, որ արտակարգ դրությամբ պայմանավորված այսօր հանրային քննարկմանը չի կարող մասնակցել բնապահպան  փորձագետ Վ. Թևոսյանը, ում կողմից պետք է ներկայացվեր հաշվետվությունը, սակայն հաշվետվությունը կներկայացվի իր կողմից: Նա նշեց, որ նախագծային աշխատանքներն արդեն ավարտվել են, ջրառի, տարածքի բարեկարգման, ծառապատման  հետ կապված լուծումները տրված են: Հաշվետվությունում հաշվի են առնվել բնապահպանական ոլորտում գործող իրավական փաստաթղթերը: Նա ներկայացրեց, որ նախագծի իրականացումը շրջակա միջավայրի ևսոցիալականմիջավայրիվրա կունենա միայնդրական ազդեցությունևբնապահպանականնշանակություն:Իսկ նախագծով նախատեսված փակ քարհանքերի տարածքների ռեկուլտիվացիայի, հանգստի գոտու տարածքի հիմնադրման,  բարեկարգման և ոռոգման ցանցի անցկացման աշխատանքների արդյունքում  շրջակամիջավայրիվրաբացասականազդեցություններըկլինենկարճատևևկդրսևորվեն միայնշինարարականաշխատանքներիընթացքում:Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցությունները պայմանավորված կլինեն  հիմնականում մթնոլորտային արտանետումներով: Գործունեության ընթացքում  շրջակա միջավայրի  վրա  հիմնական աղտո­տիչ­ներն են՝

·                    շինարարական տեխնիկայի և տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում առաջացող գազանման արտանետումները (վառելիքի այրման արդյունքում),

·                    հողային աշխատանքների և գրունտի տեղափոխման ընթացքում, ինչպես նաև շահագործվող տեխնիկայի շարժից առաջացող փոշին:

«ԿՈՆՍՏԱՆՏԱԲԻԼԴ» ՍՊԸ–ի ներկայացուցչի կողմից նշվեց, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված տեխնիկական առաջադրանքի պահանջներին համապատասխան:

  ԲԾԻԳ-ի ներկայացուցիչ Կ. Բզնունին հավելեց, որ բնապահպանական և սոցիալական հնարավոր ռիսկները ծրագրի նախագծման և իրականացման փուլերում ԲԾԻԳ-ի կողմից  հաշվի են առնվում  և անպայման տարվելու  են  մեղմման միջոցառումներ:

Համայնքի բնակիչ Կ. Ափոյանը կրկին անգամ կիսվեց իր  մտահոգություններով, որոնք կարող են առաջ գալ սևահողերի ձեռքբերման հարցում, սակայն նախագծող կազմակերպության  ներկայացուցիչը բացատրեց,  որ  Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության արդյունքում սևահողերի բավարար քանակի կուտակումներ կան, դրանք  պատկանում են ՀՀ կառավարությանը և նրանց կողմից ի պահ են տրված տարբեր համայնքներին: Ծրագրի իրականացման փուլում օրենքով սահմանված կարգով դրանք կտրամադրվեն ծրագիրն իրականացնողներին: Որոշակի ռիսկեր այս առթիվ  կան, այս կապակցությամբ  շինարարություն իրականացնող կազմակերպությունը, մրցույթը շահելուն պես, պետք  օրենքով սահմանված կարգով ձեռք բերի համապատասխան պայմանագրեր: Գ. Փթուկյանը ներկայացրեց, որ հանրային քննարկման 3-րդ փուլը վերաբերում է շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատմանը և որևէ առնչություն չունի սևահողերի ձեռքբերման հարցին: 

Ա. Գրիգորյանը ներկայացրեց, որ հանրային քննարկման օնլայն հեռարձակման ժամանակ բնակիչների կողմից որևէ հարց չի բարձրացվել: Ամփոփելով քննարկումների արդյունքները՝ մասնակիցների կողմից դրական կարծիք տրվեց ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում ծրագրի շրջանակներում իրականացվող <<Արթիկ քաղաքի փակված քարհանքի տարածքում անտառպուրակի և հանգստի գոտու>>  հիմնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական  գնահատման հաշվետվության վերաբերյալ:

Հանրային քննարկաման տեսաձայնագրությունը՝ https://youtu.be/HoTfj0jj4Kg հղումով: 



Կից փաստաթղթեր՝
(937.02 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner