Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 67-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները
1) Նախադպրոցական կրթություն բաժնի <<Այլ կապիտալ դրամաշնորհներ>> (4657) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառերը փոխարինել <<2400000 երկու միլիոն չորս հարյուր հազար >> թվով և բառերով:
2) Արտադպրոցական դաստիարակություն բաժնի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին >> (4511) հոդվածում գրված <<131 591 000 մեկ հարյուր երեսունմեկ միլիոն հինգ հարյուր իննսունմեկ հազար >> թիվը և բառերը փոխարինել << 132 791 000 մեկ հարյուր երեսուներկու միլիոն յոթ հարյուր իննսունմեկ հազար >> թվով և բառերով:
3) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) բաժին
ա. <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին >> (4819) հոդվածում գրված <<2 455 000 երկու միլիոն չորս հարյուր հիսունհինգ հազար >> թիվը և բառերը փոխարինել <<2 785 000 երկու միլիոն յոթ հարյուր ութսունհինգ հազար >> թվով և բառերով:
բ. <<Մասնագիտական ծառայություններ >> (4241) հոդվածում գրված <<300 000 երեք հարյուր հազար >> թիվը և բառերը փոխարինել <<0 զրո >> թվով և բառերով:
գ. <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ >> (4239) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառերը փոխարինել <<300 000 երեք հարյուր հազար >> թվով և բառերով:
դ. <<Այլ մեքենաներ և սարքավորումներ >> (5129) հոդվածում գրված <<980 000 ինը հարյուր ութսուն հազար>> թիվը և բառերը փոխարինել <<4 730 000 չորս միլիոն յոթ հարյուր երեսուն հազար >> թվով և բառերով:
4) Աղբահանում և սանիտարական մաքրում բաժնի <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ >> (4239) հոդվածում գրված <<0 զրո >> թիվը և բառերը փոխարինել << 700 000 յոթ հարյուր հազար>> թվով և բառերով:
5) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի <<Վարչական սարքավորումներ >> (5122) հոդվածում գրված <<3 222 852.70 երեք միլիոն երկու հարյուր քսաներկու հազար ութ հարյուր հիսուներկու դրամ յոթանասուն լումա >> թիվը և բառերը փոխարինել <<1 222 852.70 մեկ միլիոն երկու հարյուր քսաներկու հազար ութ հարյուր հիսուներկու դրամ յոթանասուն լումա>> թվով և բառերով:
6) Ճանապարհային տրանսպորտ բաժնի <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>>(5113) հոդվածում գրված <<16 791 000 տասնվեց միլիոն յոթ հարյուր իննսունմեկ հազար >> թիվը և բառերը փոխարինել <<18 791 000 տասնութ միլիոն յոթ հարյուր իննսունմեկ հազար >> թվով և բառերով:
7) Պաշտպանություն /ռազմական պաշտպանություն/ բաժնի <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ >> (4239) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառերը փոխարինել <<500 000 հինգ հարյուր հազար >> թվով և բառերով:
8) <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<30 711 400 երեսուն միլիոն յոթ հարյուր տասնմեկ հազար չորս հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<21 831 400 քսանմեկ միլիոն ութ հարյուր երեսունմեկ հազար չորս հարյուր>> թվով և բառերով:
9) Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից <<3 750 000 երեք միլիոն յոթ հարյուր հիսուն հազար>> դրամ հատկացնել համայնքի ֆոնդային բյուջեին: |