Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 60-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները
1) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բաժնի
ա/ <<Մասնագիտական ծառայություններ>> (4241) հոդվածում գրված <<1000000 մեկ միլիոն>> թիվը և բառերը փոխարինել <<1500000 մեկ միլիոն հինգ հարյուր հազար >> թվով և բառերով:
բ/ <<Պարտադիր վճարներ>> (4823) հոդվածում գրված <<400000 չորս հարյուր հազար>> թիվը և բառերը փոխարինել <<700000 յոթ հարյուր հազար >> թվով և բառերով:
2) ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ բաժնի <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<74348880 յոթանասունչորս միլիոն երեք հարյուր քառասունութ հազար ութ հարյուր ութանասուն>> թիվը և բառերը փոխարինել <<73548880 յոթանասուներեք միլիոն հինգ հարյուր քառասունութ հազար ութ հարյուր ութանասուն>> թվով և բառերով:
|