Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի 2020թվականի բյուջեի այլ մշակութային կազմակերպություններ բաժնի ,,Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ’’ (4239) հոդվածում նախատեսված գումարից կատարել հետևյալ հատկացումներ` ընդամենը 8080000 (ութ միլիոն ութսուն հազար) դրամ.
1) Զորակոչի կազմակերպման համար - 200000(երկու հարյուր հազար) դրամ
2) Տուֆաշխարհի ձմեռ - 1800000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) դրամ
3) Կանանց միջազգային օր– 600000 (վեց հարյուր հազար) դրամ
4) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր –150000 (մեկ հարյուր հիսուն հազար) դրամ
5) Քաղաքացու օր – 100000 (մեկ հարյուր հազար) դրամ
6) Հաղթանակի և խաղաղության տոն– 400000 (չորս հարյուր հազար) դրամ
7) Հանրապետության տոն – 800000 (ութ հարյուր հազար) դրամ
8) Երեխաների իրավունքների պաշտպանության օր– 250000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ
9) Երիտասարդների օր - 100000 (մեկ հարյուր հազար) դրամ
10) Անկախության օր – 700000 (յոթհարյուր հազար) դրամ
11) Տարեցների օր – 100000 (մեկ հարյուր հազար) դրամ
12) Ուսուցչի օր -150000 (մեկ հարյուր հիսուն հազար) դրամ
13) Ամանոր -2730000 (երկու միլիոն յոթ հարյուր երեսուն հազար) դրամ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդող օրվանից: |