Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 227
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 123
 

Զեկ. ԱՎԵՏԻՔ ԿՆՅԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 57-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1,2,3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

                                                          ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 5-ի << Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքները, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 57- Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփխությունները և լրացումները.

1) Թիվ 57- Ա որոշմամբ հաստատված հավելվածի՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակից հանել 2-րդ կետում գրված <<Փոխտնօրեն>> բառը <<Դրույք 1>> <<Դրույքաչափ 89610>>: 

2) Թիվ 57- Ա որոշմամբ հաստատված հավելվածի՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում <<Նկարիչ ձևավորող>> <<0.5>> թվի փոխարեն գրել <<1>> թիվը, <<44805>> թիվը փոխարինել <<89610>> թվով:

3) Թիվ 57- Ա որոշմամբ հաստատված հավելվածի՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում <<Տեխնիկական սպասարկող>> <<0.5>> թվի փոխարեն գրել <<1>> թիվը, <<44805>> թիվը փոխարինել <<89610>> թվով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՔ ԿՆՅԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner