Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 334-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2019 թվականի N 334-Ա

ՆՈՐԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ես՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանս, ուսումնասիրելով Նորիկ Բեգլարյանի  նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը

Պարզեցի

Նորիկ Բեգլարյանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Տուֆագործների 24 հասցեում գտնվող, պետական գույքի կառավարման կոմիտեի սեփականություն հանդիսացող (նախկին թիվ 7 դպրոց) շենքում առանց օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից տրված թույլտվության իրականացրել է շինարարական քանդման աշխատանքներ:

Ելնելով  վերոգրյալից և հաշվի առնելով, որ վերոհիշյալ արարքի համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի դրույթով, ինչպես նաև ղեկավարվելով  ‹‹Տեղական ինքնակառավարման մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ‹‹Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ գլխի դրույթներով

Որոշում եմ՝

1.     Նորիկ Բեգլարյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի  համաձայն ենթարկել վարչական պատասխանատվության: Նշանակել տուգանք 200.000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2.     Սույն որոշումը 3 օրյա ժամկետում ուղարկել Նորիկ Բեգլարյանին:  

3.    Տուգանքը վճարել սույն որոշումը ստանալուց հետո 15օրյա ժամկետում 900205101216 հաշվեհամարին:

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

5.    Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70, 71–րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2ամսյա ժամկետում:

6.    Սույն որոշումըն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությանդատական ակտերի հարկադիր կատարման  ծառայություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner