Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ,10-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի <<ա>> ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնքի բնակիչ Դավիթ Արտաշեսի Ափոյանին(ծնված 17դեկտեմբերի 1986 թվականին) և Լիաննա Մուշեղի Բզնունուն (ծնված 19 դեկտեմբերի 1985թվականին) 01նոյեմբերի 2021 թվականի N 2813 դիմումը և 23 հունվարի 2018 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով N 23012018-08-0020 վկայականը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արթիկ համայնքի Գորկուփողոց 9հասցեում գտնվող քաղաքացի Դավիթ Արտաշեսի Ափոյանին և Լիաննա Մուշեղի Բզնունուն սեփականության իրավունքով պատկանող 08-002-0040-0075 կադաստրային ծածկագրով սեփական հողատարածքում ինքնակամ կառուցված 113,22քմ մակերեսով խանութը և 34,1 քմ մակերեսով օժանդան շինությունը ճանաչել օրինական:
2.Ընդունել ի գիտություն, որ
1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ
վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Սահմանել, որ սեփականատերը
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 513000(հինգ հարյուր տասներեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը:
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: