Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 356-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2018 թվականի N 356-Ա

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ 14/21 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՊԱՏԿԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԱՍՏԻՃԱՆԱՀԱՐԹԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-ն որոշումով 

                                                                                                                                                               ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

     1.Արթիկ համայնքի  Բաղրամյան փողոց 14/21  հասցեում գտնվող քաղաքացի  Սուսաննա Վաչագանի Ղուռուշտանյանի /անձնագիր AG 0378537 տրված  028-ի  կողմից 27 նոյեմբերի 2004 թվականին/ և Տիգրան Ռոստոմի Մաթիլյանի /անձնագիր AR 0573578 տրված  028-ի  կողմից 05 փետրվարի 2018 թվականին/    կողմից համայնքապատկան 54,8քմ. մակերեսով հողատարածքում կառուցված (անշարժ գույքի սեփականության վկայական  N 21112018-08-0027, տրված 21 նոյեմբերի 2018թվականին) 27,4քմ. արտաքին մակերեսով աաստիճանահարթակը ճանաչել օրինական: 

1.     Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը Հ 912-ն որոշման կարգի 35-րդ կետով սահմանված գներով գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ քաղաքացիներ  Սուսաննա Վաչագանի Ղուռուշտանյանին  և Տիգրան Ռոստոմի Մաթիլյանին: 

2.     Ընդունել ի գիտություն, որ

       1) Կառույցի պահպանումը  չի խախտում  այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի  նախատեսված գոտիներիում գտնվող կառույցների ծրագրերի պայմանների:

      2)  Շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային գոտիներում,  կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերին ու կանոններին էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտի իրավունք:

    Սահմանել, որ սեփականատերը

2. Սույն որոշման ընդունման օրվանից 30-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի հաշվե համարին 900205101125 հաշվին պետք  է վճարի ՀՀ կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-ն որոշման     35-րդ կետի գ/ և ե/ ենթակետերով սահմանված 60280 (վաթսուն հազար երկու հարյուր ութանասուն)  Հայաստանի Հանրապետության    դրամ՝ շինության օրինականացման վճարը և  Արթիկի  համայնքի   բյուջեի   900205101307  հաշվին  44390  (քառասուն չորս հազար երեք հարյուր իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամ հողի վաճառքիվճարը:
   3.Իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների
  պետական գրանցման հետ կապված վճարներն  ու  տուրքերը:

  4.30-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ գրանցման, իսկ  սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:      

5.Համայնքապետարանի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր, որի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարել քաղաքացու հաշվին:

6.Սույն որոշումը  Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner